ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԵՎ  ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ


 

Ապրիլի 17-ը Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Այս տարի նա կդառնար 80 տարեկան:

Կարեն Դեմիրճյանի մասին շատ է գրվել ու էլի կգրվի. կուսակցական, պետական գործիչը բարի անուն է թողել: Նա առանձնակի վերաբերմունք ուներ արվեստի ու մշակույթի գործիչների հանդեպ, որով ավելի սիրելի ու ընդունելի էր մնում լայն հասարակայնությանը:

Ընթերցողին ենք ներկայացնում Կարեն Դեմիրճյանի և Հովհաննես Շիրազի մտերմության որոշ դրվագներ:

Կարեն Դեմիրճյանը շատ բարձր էր գնահատում Շիրազի պոեզիան և նրա հետ էլ անթաքույց մտերմություն ուներ, ամեն հնարավոր աջակցությունը ցուցաբերում էր:

Մի քիչ դժվար է պատասխանել այսօրվա սերնդի այն տրամաբանական հարցին, թե` «Եթե պոետը վայելել է Կենտկոմի առաջին քարտուղարի համակրանքը, էլ ի՞նչ խնդիր պիտի ունենար »:

Ինչպե՞ս բացատրես, թե միջին օղակն այն տարիներին մի անտեղի, մի անտանելի գորշ զգուշավորություն է ունեցել© այդ օղակի մարդիկ հաճախ արել են այն« ինչ իրենց չէր էլ տրված« բայց միշտ ավելորդ «ակտիվությամբ» ուզեցել են համայնավա րական սին գաղափարախոսության ջատագովը մնալ: Շիրազի դառնութ յունը բնավ Կարեն Դեմիրճյանի հանդեպ չի եղել, երբ 1976-ին` Հայաստանի գրողների 7-րդ համագումարում, դառնացած ասում էր. «Դու մի ասի` վերևում մեկը կա, որ ինձ չի սիրում, և դրա համար էլ պոեմներս տարիներով չեն տպագրվում »:

Այո, Կարեն Դեմիրճյանի և Հովհաննես Շիրազի մտերմությունը փաստ էր, և ամենատարօրինակն այն էր, որ Կենտկոմի համապատասխան բաժիններում աշխատող որոշ պատասխանատուներ, փոխանակ իրենց առաջնորդի և պոետի մտերմության փաստից սաստվելու կամ օգտվելու, ավելորդ ու անտեղի չարափառություն էին դրսևորում Շիրազի հանդեպ:

Եվ պատահական չէ« անշուշտ« որ գրողների հիշյալ համագումարում« որին մասնակցում էր Կ© Դեմիրճյանը« Շիրազը հաճախ էր վկայում նրան© «Ընկեր Դեմիրճյանին էլ կարդացի« հավանեց»: Կամ` «Ես հետո հասկացա« որ իմ ցավերից ամեն ինչ չէ« որ տեղեկացվում է ընկեր Դեմիրճյանին » և այլն« և այլն:

…90-ական թվականներին, երբ Կ. Դեմիրճյանը գործարանի տնօրեն էր, ես մի քանի առիթներ եմ ունեցել հանդիպելու նրա հետ: Մեր զրույցներում միշտ շոշափվել է Շիրազի անունը: Նա շատ էր ափսոսում, որ հաճախ ժամանակ չի ունեցել մի կարգին խորանալու Շիրազին բաժին հասած պրոբլեմների մեջ:

- Ինքն էլ, մի տեսակ խենթի պես էր, մի քիչ էլ մանկան նման ամաչկոտ էր: Կարող է միայն ինձ մոտ էր այդպես ամաչկոտ, չգիտեմ, բայց այդպես էր: Մեկ էլ զանգում էր« թե` քո մարդիկ չեն թողնում գամ քեզ մոտ: Ասում էի` հիմա կթողնեն« արի: Գալիս էր« ասում էր` Հալեպ կուզեմ երթալ` «Դանթեականս» էնտեղ տպում են: Ասում էի` գնա, քեզ ոչ ոք չի խանգարի: Բայց... Ասում եմ, չէ՞, խենթ էր« մեկ էլ զանգում էր, թե` լավ« ուրիշ անգամ կերթամ:

Ես Շիրազին իմ ուղիղ հեռախոսահամարն էի տվել© նա ցանկացած պահի կարող էր ինձ հետ կապվել: Ուրիշները նման հնարավորության մի պահն անգամ չէին կորցնի, բայց ինքը քաշվում էր մի տեսակ, շատ հազվադեպ էր զանգահարում:

Զարմանալի, ոչ մի տրամաբանության մեջ չտեղավորվող բան էր քննադատներից ոմանց չարափառ վերաբերմունքը Շիրազի հանդեպ:

- Վայ-քննադատներով լեցուն է եղել շուրջս, և ես հազիվ էի էսպես դիմադրում ու դիմանում:- Այսպես դառնացած խոստովանում էր Շիրազը Գյումրիում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ:

Իր մանկության այդ քաղաքը նրա համար նաև անկեղծանալու քաղաք էր` «Սիրտս բացեմ ձեր առաջ»:

Այո, անկախ այն բանից, թե պետական որոշ այրեր ինչ քմահաճությամբ էին վարվում Շիրազի հետ, անկախ այն բանից, թե պետական մասշտաբով նրա հոբելյանները նշվում կամ չէին նշվում, մարդիկ նրան կարդում էին, սիրում, վայելում նրա պոեզիայից եկած ճառագումների լույսը: Եվ նման պայմաններում, երբ թվում էր, թե հուսահատությունը թևաթափ պիտի անի մարդուն, երբ թվում էր, թե մտածումները բանաստեղծական խոսք բերելու ընդունակ չպիտի լինեին` Շիրազը շարունակում էր գրել, ստեղծագործել ու արարել: Նա կարողանում էր մի քանի վայ չուզողներին հակադրել իր գրչի զորությունը, արարման հրաշափառությունը:

Այլ խնդիր է, և քննադատների, գրականության պատմությունն ուսումնասիրողների մտածելու բանն է` անդրադառնալու այդ աբսուրդ իրողությանը, թե ընթերցողի հախուռն սերը վայելող հայ մեծանուն բանաստեղծն ինչո՞ւ, ի՞նչ անհեթեթ պատճառներով էր չկամության հանդիպում: Մեր այս օրերի տեսանկյունից, երբ Արևմտյան Հայաստանի թեման` Եղեռնի փաստը, միջազգային ճանաչման հարթություն բերելու հրամայականը անկախ երկրի պետական հոգածության առարկա է, թերևս, անհասկանալի է Շիրազի հանդեպ այն ժամանակներին նկատվող անհիմն ու անհասկանալի, ամենամեղմ բառերով ասած` չկամութ յունը: Բայց այն ժամանակների զգուշավորությունն ինչպես էլ մեկնաբանենք, արդարացում չի կարող ունենալ, որովհետև մեր միջի վախն ինքներս էինք հորինել ու դրա ձեռքը կրակն ընկել: 1976 թվականին, Հայաստանի գրողների 7-րդ համագումարում այդ թեմային շատ պատկերավոր անդրադարձավ ինքը` Շիրազը.

- Սիրելի ընկերներ« այնքան սիրտս խայտաց այս էլ երկրորդ անգամ« երբ ռուս մի գրող, մի բանաստեղծ Արարատի անունը տվեց և ասաց© «Խոնարհվում եմ այս հրաշալի գեղեցկության առջև, մարդ կուզի խոնարհվել»: Էդ ինչպե՞ս« Շիրազը որ ասում է` խոնարհվում եմ« համբուրվում եմ® Իհարկե« ես գիտեմ դրա խորհուրդը` մեջքից է կախված« մեջքից է, մեջքից®:

Շիրազի այս խոսքերին հաջորդեցին երկար, երկար ծափահարությունները: Այդ ծափահարությունները, այդ օվացիան բռնկվում էին, երբ Շիրազը կրկնում էր «Ընկեր Դեմիրճյանին էլ կարդացի, հավանեց» տողերը: Շիրազը գուցե դա ասում էր` Կենտկոմում մշակույթի և գրականության հարցերով պատասխանատուներին «կարգի հրավիրելու» նպատակով: Այսինքն` «Եթե Դեմիրճյանն է հավանում իմ գրածները, դուք այդ ի՞նչ ավելորդ զգուշավորություն եք ցուցաբերում»: 

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ