Ասում-խոսում, զվարճացնում է 


 

Ժիրինովսկու նախընտրական եռանդը չի մարել: Մարդը ոչ միայն ասելիք, այլև հումոր ունի` եթե նույնիսկ ասելիքը լուրջ կամ կծու տոնով է ներկայացնում:

Երկու օր առաջ Պետդումայում ՌԴ վարչապետ Վլ. Պուտինի հաշվետվությունն ուշադիր լսելուց հետո, Վլադիմիր Վոլֆովիչն առաջարկել է ապրիլի 22-ին (Լենինի ծննդյան օրը) Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովին դամբարանում «դնել» Լենինի կողքին:

Ինքն էլ, իհարկե, դեմ չէ նրա հետ ընկերակցել կարմիր առաջնորդին: Բայց միայն` Կարմիր հրապարակում, Դամբարանում:

- Ես առաջարկում եմ պատմական հաշտության ակտը ստորագրել հունիսի 12-ին և Ռուսաստանի օրվա տոնը հագեցնել նոր բովանդակությամբ: Եկեք կոմունիստներին պարգևներ տանք: Ես առաջարկում եմ, որպեսզի նրանք այլևս չհուզվեն` Գենադի Անդրեևիչին խոստանալ, որ մենք իրեն կդնենք Դամբարանում, Լենինի կողքին:

Հակամոսկովյան կուսակցությունը պատրաստ է մասնագետներ ներկայացնել` Դամբարանում Ժիրինովսկու և Զյուգանովի կենցաղը կազմակերպելու համար: Անհրաժեշտ են տնտեսուհի և կարգադրիչ տնօրեն: Մենք կչարացնենք կոմունիստներին` եթե վերացնենք Դամբարանն ու Լենինին: Մենք կթողնենք և´ Դամբարանը, և´ Լենինին: Ու այնտեղ երկրորդ տեղ կլինի Զյուգանովի համար: Եվ նախապես պետք է Դամբարանի վրա գրել` «Լենին-Զյուգանով»: Երրորդ տեղը կարելի է թողնել ինձ համար. ես չեմ առարկում:

Ի դեպ, նախագահական քարոզարշավում նա ցանկություն էր հայտնել Կոմկուսի առաջնորդին նվիրել Ստալինի հետմահու դիմակը`

- Բանավեճերում թող վախեցնի մրցակիցներին:

Նաև խոստացել էր, որ հաղթելու դեպքում ինքը պատրաստ է Զյուգանովին վարչապետ նշանակել: