ՀԱ՞ ՈՐ... 


 

Թիվ 35 ընտրատարածքն ավանդականորեն համարվում է ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանի սեփականությունը: Նա վերջին տարիներին այստեղից է առաջադրվում, այստեղից ընտրվում: Տարածքում էլ ոչ ոք իրավունք չունի քարոզչական պաստառ տեղադրել, բացի իրենից: Այս անգամ Բալասանյանի հետ նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է գրանցվել «Գյումրի գարեջուր» ընկերության լաբորատորիայի վարիչ Հայկ Սուլթանյանը, ով, մեր ունեցած տեղեկութ յուններով, ՀՀՇ-ից հետո անդամագրվել էր ՕԵԿ-ին, իսկ հիմա հանդես է գալիս որպես անկուսակցական:

Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների` Սուլթանյանի առաջադրումը ձևական էր, նա պիտի ձայներ բերեր Բալասանյանին և խոչընդոտեր ուրիշների առաջադրմանը: Սակայն հիմա Հայկ Սուլթանյանը որոշել է ինքնաբացարկ ներկայացնել, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բալասանյանն այս ընտրատարածքում անպարտելի է: Այսինքն, որևէ մեկի օգնության կարիքը չկա: Ստացվում է, որ թիվ 35 ընտրատարածքն ընդամենը մեկ թեկնածու ունի: Ու եթե անգամ Բալասանյանը գնա ընտրությունների և ինքն իրեն ձայն տա` պատգամավոր կդառնա:

Հրաշալի˜ ընտրական օրենսդրություն ունենք...