Որոնվողներից առաջինը


Ինտերպոլի գխավոր քարտուղարության տվյալներով որոնվողներից 198-ը ռուսաստանցիներ են: Նրանց հարուցված մեղադրանքները տարբեր են. ահաբեկչություն, մարդու կյանքի և առողջության դեմ կատարված հանցագործություններ, մեծերի ու երեխաների առևանգում, զենքով ու պայթուցիչներով կատարված հանցանքներ, թմրանյութերի առևտուր և խոշոր խարդախություններ: ՌԴ իրավապահների նախաձեռնությամբ հայտարարված որոնումների շրջաբերականում 1-ինը Բորիս Բերեզովսկու անունն է. նրան ձերբակալելու հրաման են արձակել մոսկովյան 4 դատարաններ` խարդախության, «կեղտոտ» փողերի լվացման և այլազգիների դեմ կազմակերպված հանցավոր գործունեության մեղադրանքներով: Որոնվողների շարքում են նաև Վլադիմիր Լուկովսկին (հեռակա կարգով դատապարտվել է` Աֆղանստանի պատերազմի հաշմանդամների ՌԴ հիմնադրամի նախագահ Միխայիլ Լիխոդեյի սպանության համար), Ռուստամ Մահմուդովը ("ծՏՉՈÿ չՈջպՑՈ"-ի մեկնաբան Աննա Պոլիտկովսկայայի սպանության համար):

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ