Սահակաշվիլին մոլորեցրել է աշխարհին


Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խեղաթյուրել է իր երկրում անցկացվելիք զորավարժությունների մասին լրատվությունը. այսպիսի պնդմամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ Հոոպ Սխեֆֆերը: Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով` «գլխավոր քարտուղարը հատկապես դժգոհ է հեռուստատեսությամբ Սահակաշվիլիի արած հայտարարությունից» (տեղեկացրել է "ԹջչսÿՊ" թերթը): Իսկ Սխեֆֆերը նշել է, որ վրաց առաջնորդը զորաշարժն անվանել է «ՆԱՏՕ-ի զինավարժություններ», մինչդեռ դրանք ՆԱՏՕ-ի անդամ և համագործակից երկրների զորավարժություններ են, որոնք ընդունել է Վրաստանը: - Ոչ մեկը չպետք է սխալ մեկնաբանի Վրաստանում սկսվող զորախաղերը, որոնք որևէ առնչություն չունեն ո°չ ՆԱՏՕ-ի ու Վրաստանի կապերի, ո°չ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների հետ,- ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: Հիշեցնենք, որ այդ զորաշարժերին պետք է մասնակցեր 21 երկիր: 6-ը, սակայն, որոշել են չմասնակցել: Էստոնիան ու Լատվիան իրենց հրաժարումը բացատրել են տնտեսական դժվարություններով: Ղազախստանը, Մոլդովան, Սերբիան ու Հայաստանն էլ նախընտրել են չմասնակցել, որպեսզի ակամա չնպաստեն տարածաշրջանում իրավիճակի բարդացմանը (հաղորդել է ԹպրՑՌ.Հu-ն): Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ադրբեջանն էլ գրեթե մինչև վերջին պահը վերջնական որոշում չէին ընդունում: Զորավարժություններին մասնակցել պատրաստ 13 երկրներից 9-ը (ԱՄՆ, Սեծ Բրիտանիա, Կանադա, Իսպանիա, Թուրքիա, Հունաստան, Հունգարիա, Խորվաթիա, Ալբանիա) ՆԱՏՕ-ի անդամ են, իսկ 4-ը (Ուկրաինա, Վրաստան, Մակեդոնիա և Բոսնիա-Հերցեգովինա) զորաշարժերում կգործեն որպես Դաշինքի խաղընկեր: