ՄԵՐ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ Է


Մալաթիա-Սեբաստիա համայնքի ազգաբնակչության հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի այս հանդիպումը նույնպես վերածվեց անկեղծ երկխոսութ յան: Մարդիկ իրենց գոհունակությունը գրեթե չընդհատվող ծափերով էին արտահայտում, քանզի կրկնակի էր ուրախությունը: Կրկնակի էր նաև կուսակցության համակիրների հպարտությունը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արժանացել էր «Տարվա լավագույն եվրոպացի» պարգևով, որը նրան էր հանձնել Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Հենրիկ Կրոները: Հանդիպման հիմնական նպատակը, բնականաբար, ևս մեկ անգամ ժողովրդի ձայնին, նրա հոգսերին ու կարծիքներին ականջալուր լինելն էր` ճշգրտելու կուսակցության ասելիքն ու անելիքը: Ինչպես նշեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի ԲՀԿ խորհրդի նախագահ Հակոբ Նազարյանը` աշխատում են մեծ նվիրումով, գիտակցելով Գ. Ծառուկյանի ստանձնած պատասխանատվության կարևորությունը, նրա ձեռնարկումները շուտափույթ կյանքի կոչելու անհրաժեշտությունը: - Մեր հարգանքի բեռը արժանապատվորեն ենք տանում: Եվ մեծ սպասելիքներ ունենք ապագայից,- ասաց Հ. Նազարյանը: Երևան քաղաքի ավագանու թեկնածու Մխիթար Մնացականյանն առանձնակի ջերմությամբ շնորհավորեց Գ. Ծառուկյանին` որպես արժանի հայորդի, որպես պատվախնդիր մարդ, ով ոչ մի անձնական ակնկալիքներ չունի և առաջնորդվում է մարդասիրական մղումներով: Միքայել Մելքումյանի ողջերթի խոսքը նաև ցանկություն էր պարունակում` որպեսզի շատ լինեն Գ. Ծառուկյանի նմանները` մեծ հոգի ունեցող ու պատասխանատվության բարձր գիտակցությամբ օժտված անհատները: ԲՀԿ ավագանու անդամների ցուցակը գլխավորող Հարություն Քուշկյանի բարեմաղթանքը նույնպես հիմնավոր էր: Նա գտնում է, որ համախմբել են հանրաճանաչ և աշխատանքային հարուստ փորձ ունեցող նվիրյալների մի թիմ, ովքեր անտեղի խոստումներ տալ չեն սիրում. միայն ու միայն` գործ: Իսկ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքը, ինչպես միշտ, անկեղծ էր ու ինքնաբուխ` իր մեծագույն պարգևը նա համարում է ոչ թե անձնական, այլ իր բոլոր թիմակիցների մրցանակը. - Առաջին անգամ հնարավորություն է տրվում, որ երևանցին ընտրի իր քաղաքապետին: Եվ մեր թեկնածուներն իրավունք չունեն հուսախաբ անել: Եվ բոլոր ներկաները վստահ էին, որ Գ. Ծառուկյանի խոսքերը ոչ թե սոսկ բառեր էին, այլ կատարված գործերի հաշվետվություն: Հարց ու պատասխաններից, առաջարկություններից բացի, եղավ անակնկալ: Նկարչուհի Անահիտ Մկրտչյանը կուսակցությանն ինքնատիպ մի կտավ նվիրեց, որտեղ պատկերված էր ԲՀԿ խորհրդանիշը կռունկի պատկերով, իսկ ներքևում մեծ ու փոքր Մասիսներն էին, Արցախը և Սասունցի Դավիթը` որպես ուժի, առնականության ու անպարտելիության խորհրդանիշ: Հրաժեշտից առաջ Գ. Ծառուկյանը վերստին հիշեցրեց բոլորին` «Ինչքան շատ տաս, այնքան շատ կստանաս» և տեղեկացրեց, որ մայիսի 15-ին հրավիրել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների հավաք, որի ընթացքում ինքը «Պյոտր Մեծ» մրցանակներ է հանձնելու ամենաարժանիներին: Եվ հենց դահլիճում էլ խոսքը գործի վերածվեց. ավագանու անդամի թեկնածու, Մալաթիա-Սեբաստիա համայնքի շտաբի պետ Մարիետա Մկրտչյանն, առանց ժամանակ կորցնելու, սկսեց զանգահարել վետերաններին` ծանուցելու հրավերքը: Կուսակցության ղեկավարի խոսքը անմիջապես գործի վերածելը Մարիետայի համար ոչ թե սոսկ աշխատանք, այլ բնավորություն է: Հենց նրա ջանքերով դեռևս 1986-ին մայրաքաղաքի թիվ 191 դպրոցում հիմնադրվեց Զորավար Անդրանիկի թանգարանը: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի և Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վաստակաշատ դասախոսը ջանք ու եռանդ չի խնայել` իր փորձն անմնացորդ ներդնելու քաղաքականության մեջ: Եղել է Երևան քաղաքի պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի պատգամավոր, զբաղվել գործարարությամբ, բայց հոգում միշտ մարդկային վեհ գաղափարներն են ու գործելու անսպառ եռանդը: Բավական մեծ սպասելիքներ ունի նա այս ընտրություններից` իր ծրագրերն իրականացնելու համար: Նրան ճանաչողները վստահ են, որ իր բոլոր առաջադրանքները միշտ ժամանակին ու անսխալ կատարող Մարիետան արժանի է ավագանու անդամ դառնալ և ընտրվելու պարագայում` այս ոլորտում ևս պատվով է կատարելու իր գործը` ի շահ Երևանի ու երևանցու: Կարինե ՄԿՐՏՉՅԱՆ բանաստեղծուհի- լրագրող