«ԱՐՁԱԳԱՆՔ» ռադիոկայանը 12 տարեկան


Հավատարիմ մնալով բազմահազարանոց լսարանին օրվա տեղեկատվությամբ զինելու ու նաև հայ մշակույթը ճանաչելի դարձնելու առաքելությանը, «Արձագան քը» շարունակում է հագեցած իր հեռարձակումները` ունկնդիրներին մատուցելով հետաքրքիր ու բազմաոճ ծրագրեր: Տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունը, շուրջօրյա բազմաբովանդակ հաղորդումները «Արձագանք» -ի համար ապահովել են կայուն լսարան, ինչն ի սկզբանե եղել է ռադիոկայանի հիմնադիրների գլխավոր նպատակը: Ծննդյան տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորելով «Արձագանք» ռադիոկայանի տնօրինությանը և ստեղծագործական կազմին` առողջություն, երկար ընթացք և բեղմնավոր գործունեություն ենք մաղթում: Ստեղծագործա կան անսպառ ավյուն ձեզ, սիրելի գործընկերներ, ինքնատիպ մտահղացումների և բազմաթիվ նոր ծրագրերի շարունակականություն: Անխափան եթեր քեզ, սիրելի «Արձագանք»: «ԱՎԱՆԳԱՐԴ»