Հաշվիչ¬ժամաչափ


Պետական ծառայողների թանկարժեք ժամանակը խնայելու և աշխատակիցների ուշադրությունն այդ ժամանակի վրա մշտապես սևեռելու նպատակով Բրիտանիայի իշխանությունները հաշվիչ սարքեր են տեղադրել Ուեսթեռն Միդլենդսի պետական կառավարչության զուգարաններում: Եթե ժողովրդի ծառան այնտեղ անցկացնում է 10 րոպեից ավելի, լույսն ավտոմատ կերպով անջատվում է: Բիրմինհեմի կառավարչության անձնակազմին ծայրահեղորեն վրդովեցրել է այդ նորամուծությունը: - Դա արվել է առանց որևէ նախնական խորհրդակցության` աշխատակիցների հետ: Շատ նվաստացուցիչ է: Պատկերացրեք, որ նստած եք զուգարանակոնքի վրա և ձեր կարիքն եք հոգում, ու հանկարծ` թրխկ` լույսը մարեց: Ինչպե՞ս պետք է անջատիչը փնտրեք` իջեցված շալվարով ուղղվելով դեպի գլխավոր մուտքը, ուր տեղադրված է էլեկտրական վահանակը: Սկսելու եք աղոթել, որպեսզի այդ պահին որևէ մեկը զուգարան չմտնի և ձեզ անշալվար չտեսնի,¬ հայտարարել է աշխատակիցներից մեկը: Պետմարմինների աշխատակիցների արհմիությունը նույնպես քննադատել է այդ նորարարությունը` նշելով, որ այն «կարող է առողջության համար ռիսկային լինել»: Մյուս կառավարչությունների աշխատակիցները սկսել են զգուշանալ հրեշավոր նման նորամուծությունից, որը ֆինանսների նախարարության կողմից վերջերս ընդունված ծրագրի հետևանքն է: Իսկ ծրագրի նպատակը տարեկան 11 միլիարդ ֆունտ ստեռլինգ խնայելն է: