Խորովածի անդիմադրելի բույրը


Նախարարությունների հարևանությամբ ռեստորանները կարո՞ղ են խոչընդոտել աշխատանքը: Այն էլ` ո˜նց: Ահավասիկ. Էստոնիայի պաշտպանության նախարարության աշխատակիցներին մի քանի օր անընդմեջ գործից շեղում էր խորովածի հոտը: Այս մասին տեղեկացրել է Postimees¬ը` վկայակոչելով Ohtuleht պարբերականը, որին ռազմական գերատեսչությունում պատմել են, որ հարևան փողոցից ախորժելի այդ բույրը տարածվում է ամբողջ շենքում: - Ոմանք չեն դիմանում և գնում են խորոված ուտելու,¬ ասել է նախարարության ներկայացուցիչը: Լրագրողներն են պարզել, որ խորովվող մսի հոտը Lido ռեստորանից է, որի այցելուների խնդիրը լուծված է` ի հաշիվ նախարարության աշխատակիցների: Ամենակարևորը` օրեցօր ավելանում է իրենց մոտ սնվողների թիվը: Հետաքրքրասեր լրատվամիջոցները 2 հարցի պատասխանը դեռ չեն գտել: Նախ, ինչի՞ց է, որ հատկապես այդ ռեստորանից տարածվող խորովածահոտն առանձնահատուկ ախորժելի է: Բացի այդ` պաշտպանության նախարարն ինչպես է արձագանքում աշխատանքային ժամերին աշխատակիցների` ռեստորան գնալու «թուլությունը»: