Հա՞ որ...


Մինչ իրավապահ մարմինները մարտի 1¬ի բացահայտման ուղղությամբ նոր ջանքեր են գործադրում, Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հայտարարեց, թե «գտել» է մեղավորներին: Ըստ երկրորդ նախագահի` ողբերգությունը ձեռնտու էր հենց Լևոն Տեր¬Պետրոսյանի թիմին` հետագա շահարկումների համար: Ինչպես միշտ, այս նախկին պաշտոնյայի գնահատականներն ինքնատիպ են: Ստացվում է, որ Լ. Տեր¬Պետրոսյանը ճշգրտորեն գծագրել էր իրադարձությունների ընթացքը… Համախոհներն, իհարկե բազմաթիվ շնորհներ են վերագրում նրան, սակայն հայտնի է, գուշակ լինելու պատվին նա դեռ չի արժանացել: Ամեն դեպքում, սույն «դարակազմիկ» հարցազրույցի իրական շարժառիթը ոչ այնքան հետին թվով ընդդիմության առաջնորդի դիմակը պատռելն է, այլ հիշեցնելը, որ Երևանում արտակարգ դրություն մտցնելու հրաման Ռ. Քոչարյանը տվել է այն ժամանակվա վարչապետի և ԱԺ նախագահի հետ համաձայնության գալուց հետո: Հետաքրքիր է, որ այս պարզագույն դրվագը հիշեցնելով` Քոչարյանը ձգտում է ձերբազատվել իր հասցեին այս առիթով հնչող մեղադրանքներից: Ի վերջո, Հանրապետության նախագահի հրահանգով իրավապահ մարմիններն ակտիվացրել են մարտի 1¬ի հետաքննությունը, ու դա ակնհայտորեն անհանգստացնում է Ռ. Քոչարյանին: Վախենո՞ւմ է