ԿԴԻՄԵՆ ԴԱՏԱՐԱՆ


Ինչպես հայտնի դարձավ, շուրջ 117 նշանավոր մտավորականներ պատրաստվում են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` քննարկման նյութ դարձնելով Ուսանողական այգու խնդիրները: Իսկ խնդիրներն առնչվում են նրա ոչնչացմանը: ՀՀ բոլոր դատական ատյաններում մերժվելով և որևէ իրավական լուծում չստանալով, այժմ ակադեմիկոսներն ու արվեստագետները, տարբեր ՀԿ-ների ղեկավարներ իրենց հույսերը կապում են միայն ու միայն Սահմանադրական դատարանի հետ` ակնկալելով արդար որոշում: Ինչպես մեզ տեղեկացրեցին շահագրգիռ անձինք, Սահմանադրական դատարանում էլ արդարության չհասնելու դեպքում` նրանք պատրաստ են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ խնդիրը վերաբերում է ազգային մի շարք արժեքների և մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանմանը: