ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՄԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ


ՀԱԿ¬ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, թե այստեղ մեծապես զարմացած են փաստից, որ իշխանության հետ երկխոսության պատրաստակամությունից հետո ամենահավանական ու անհնարին գնահատականները տրվել են` բացի ամենակարևորից: Ասում են, թե Լևոն Տեր¬Պետրոսյանը քմծիծաղով նկատել է, որ որևէ մեկի մտքով չի անցել հաշվել ամենակարևորը. ցանկացած ընտրության մասնակցելու դեպքում ՀԱԿ¬ին ոչ մի կերպ չի հաջողվի 50+1 տոկոս ձայն հավաքել: Պարզվում է` նախքան երկխոսության առաջարկը Կոնգրեսում բավական փորձառու մի խմբի կողմից տևական ժամանակ ճշտվել են հանրային տրամադրությունները: Իսկ արդյունքում ո´չ մարզերում, ո´չ մայրաքաղաքում ներքաղաքական իրավիճակի կտրուկ սրման, թե նոր դաշնակիցների որոնման ու միավորման դեպքում նախկին արմատականներին լավատեսություն ներշնչող որևէ տարբերակ չի գտնվել: Պարզվել է միայն, որ առաջին Նախագահի գլխավորած միավորը որոշ չափով ունի վարկանիշ, բայց այն զգալիորեն անկում է արձանագրել: