ՆՈՐ ՏԱՆԴԵՄ


Արարատցի Հովիկ Աբրահամյանը և քյավառցի Տիգրան Արզաքանցյանը որոշել են ձեռք բերել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ոսկու հանքերից մեկը: Մշտապես դրսերում գտնվող հայտնի կոնյակագործը հավանաբար հենց այս գործարքի առիթով է վերջին շաբաթներին հայրենիքում վերահաստատվել: Իսկ այդ ժամանակը կոնյակագործի համար իզուր չի անցել, ու Արզաքանցյան-Աբրահամյան նոր տանդեմին հաջողվել է հանքավայրը «բացառիկ գերակա շահ» ճանաչեցնել: Հետաքրքիր է, որ ԱԺ նախագահի ու բացակաների ռեկորդներ սահմանած պատգամավորի միջև հարաբերությունները երբեք լարված չեն եղել, և խորհրդարանի ղեկավարը մինչև հիմա լռելյայն աչք է փակել նաև Տիգրանի բացակայությունների վրա: Ինչ վերաբերում է նրանց գործնական համագործակցությանը, ապա հեռանկար ներին վարդագույն ակնոցներով չարժե նայել: Հանքն իհարկե կշահագործվի, բայց 1.100 կիլոգրամ ոսկին կիսելը հեշտ չի լինելու: