Կաղացող քաղաքականության արդյունքը


Արցախյան հիմնահարցի լուծման, գրավյալ տարածքների վերաբնակեցման խնդրի դանդաղ տեղաշարժը հանգեցրեց ցավալի իրողության` 1997 թվականին վերոհիշյալ տարածքներում 20.000 վերաբնակեցվածների թիվը հասցնելով 10 հազարի, ինչը դեռ շարունակում է պակասել: 2004 թվականից սկսած այդ հարցի լուծումը «իր կամուկացով» մտավ փակուղի: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի և ՀՅԴ բյուրոյի «Հայ Դատի» գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի համոզմամբ` ընթացող բանակցությունները այդպես էլ դրական տեղաշարժ չարձանագրեցին. - Միջնորդ կողմերը այսօր այնքան էլ իրապաշտ չեն իրենց լավատեսության մեջ, քանի որ Ադրբեջանը նախապես իր պայմանավորվածությունից հրաժարվելու միտում ունի: ԱՄՆ-ը Արցախի հարցով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հնարավորություն չի ունենալու: Ուրեմն պետք է, որ հայկական կողմը այս Ժամանակահատվածն օգտագործի խելամտորեն, -ասում է Կիրո Մանոյանը: Բանակցային փուլում ԼՂ-ի` ֆորմատից դուրս մնալու փաստը, Հրանտ Բագրատյանի կարծիքով, ամենամեծ սխալն էր. - Ես կողմ եմ Ադրբեջան-ԼՂ բանակցություններին, քանզի լավագույնը դա է, իսկ վատագույնը` Հայաստան-ԼՂ-Ադրբեջան բանակցություններն են: Հիշեք, որ մենք բազմիցս համարվել ենք օկուպանտ և այդ տրամաբանությամբ էլ 7 շրջանների վերադարձման խնդիրն է օրակարգում,- այդպիսին է Հրանտ Բագրատյանի տեսակետը: Ըստ նրա, Հայաստանի հենց ա°յս իշխանութ յունները պետք է լուծեն ԼՂ-ի հարցը, ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ պետք է լինեն հստակ շեշտադրումներ: -Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը նույնպես լուրջ խոչընդոտ է, նրան պետք է հնարավորություն տալ մտնել Եվրախորհուրդ,- համոզված է Հրանտ Բագրատյանը: