ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և ՀՀ ԶՈԻ բարձրաստիճան սպայակազմն այցելել են Չոբանքարայում տեղակայված հակաօդային պաշտպանության զորամաս: Ընդգծելով, որ ՀՀ զինված ուժերը բանակի կատարելագործման և սպառազինության արդիականացման ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացնում, ՀՀ վարչապետը նշել է, որ բացառություն չէ նաև ՀՀ ԶՈԻ հակաօդային պաշտպանության համակարգը, որը մեր երկրում խաղաղության հաստատման և ամրապնդման կարևոր գրավականներից է: Ուստի, զարգացած, ժամանակակից և հզոր հակաօդային պաշտպանություն ունենալու համար անհրաժեշտ է այն պարբերաբար արդիականացնել, վերազինել ապահովելով նրա փոխհամագործակցելիությունը Անկախ պետությունների համագործակցության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների միասնական հակաօդային պաշտպանության համակարգի շրջանակներում: Ըստ վարչապետի, ՀՀ զինված ուժերում բարեփոխումները շարունակվում են, և առաջիկա մի քանի տարիների ընթացքում ակնառու կդառնան դրանց արդյունքները: ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել Երեկ` հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել` Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների նիստին մասնակցելու նպատակով: Պատվիրակությունը կվերադառնա Երևան ս.թ. հունիսի 15-ին: Գերի է ընկել Մարտունի քաղաքի բնակիչ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը, թե իբր Մարտունի քաղաքի բնակիչ 49-ամյա Վալերի Սուլեյմանյանը միտումնավոր անցել է սահմանը և, հայտնվելով Ադրբեջանի տարածքում, հայտարարել, թե չի ուզում վերադառնալ տուն, կեղծիք է: Վալերի Սուլեյմանյանը ապրիլի 18-ին բանջար հավաքելիս մոլորվել է և գերեվարվել: Վ. Սուլեյմանյանը ԼՂՀ-ում ունի ընտանիք: Հերյուրանքներ տարածելու փոխարեն, ճիշտ կլիներ, որ ադրբեջանական քարոզչամեքենան զբաղվեր իր ներրքին խնդիրներով: Մասնավորապես, օրերս Քյուրդամիրի կայազորում զենիթահրթիռային դիվիզիայի երկու զինվորի միջև տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով ծանր վիրավորվել էին նույն դիվիզիայի ժամկետային զինծառայողներ: Նրանցից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ «Ավանգարդ» թերթի խմբագրակազմը շնորհավորում է ՊՆ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Ոստանիկ Ադոյանին ծննդյան առթիվ, մաղթում առողջություն, երկարակեցություն ու աշխատանքային նորանոր հաջողություններ: