Տնտեսական աճին` բարի թռիչք


ԱԺ-ում Ֆինանսա-վարկային, բյուջետային և Տնտեսական հարցերի հանձնաժողովների կազմավորումը մեծապես կնպաստի երկրի տնտեսության զարգացման բարձր ցուցանիշների, իսկ ընթացիկ բարեփոխումները` երկրի ներսում, թե դրսում` նրա վարկանիշի բարձրացմանը: Սա ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի և ֆինանսա-վարկային, բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի տեսակետն է: Տնտեսական հարցերի հանձնաժողովի վարույթ տեղափոխված հարկերն ու տուրքերը կարող են ազդակ հանդիսանալ տնտեսվարող սուբյեկտների համար, քանի որ դրանք այլևս դիտարկվում են որպես տնտեսության զարգացման գործիք: Գործարար Խաչատուր Սուքիասյանն իրեն տեսնում է միաժամանակ 2 հանձնաժողովներում. - Տարեկան բյուջեն հաստատելու ժամանակ կգնամ պարոն Մինասյանի մոտ, սակայն համաձայն իմ դիմումի, կլինեմ Տնտեսական հարցերի հանձնաժողովում, որովհետև այնտեղ կքննարկվեր հարկային, մաքսային քաղաքականությունը, որին կարծում եմ խելացի և հաջող պատգամավորների կարիքը խիստ զգացվում է: Իսկ հոգնած պատգամավորները թող գնան ավելի քիչ հարցեր լուծող հանձնաժողով: Երկրի տնտեսությունը առաջ մղել ձգտող պատգամավորների որոշումները հստակ են, մնում է, որ երկրի բյուջեն համալրելու փոխարեն, նրանց եկամուտները չհալվեն ստվերում:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ