Քլինթոնի ոտքը խերով չէր


 

Հիլարիի` Հարավային Կովկաս այցելելու նախաշեմին և դրա ընթացքում երկու երևույթ ի հայտ եկան. մեկը վատ, մյուսն` ավելի վատ: Նախ դոլարը այնպես «ճզմեց» դրամին, որ գնաճային խրախճանքն ունեցողներին սպիտակ տենդի մեջ գցեց: Երկրորդ. չգիտես ինչո՞ւ` աննախադեպ «պիտուխացան» ադրբեջանական դիվերսանտները: Դե հիմա, արի ու Հ. Քլինթոնին ասա, որ մուտքդ բարի էր: