ՄՆԱՑՈՂ ԵՎ ԳՆԱՑՈՂ ՄԱՐԶՊԵՏՆԵՐ


 

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, արդեն ճշգրտվել են այն մարզպետների անունները, ովքեր շարունակելու են պաշտոնավարել, ինչպես նաև նրանց, ովքեր հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին:

Իրենց պաշտոններում կմնան Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը (չնայած` նրա անվան շուրջ որոշակի պատմություններ են շրջանառվել), Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նկատենք, որ հատկապես Սուրիկ Խաչատրյանի, Էդիկ Բարսեղյանի և Կովալենկո Շահգալդյանի անունները վերջին շրջանում հիշատակվում էին այն մարզպետների ցանկում, ովքեր թողնելու էին իրենց պաշտոնները: Նշանակում է, ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչ-որ խնդիրներ են ճանաչվել գերակա…

Վայոց Ձորի և Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետներ Սերգեյ Բագրատյանը ու Նվեր Պողոսյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Ինչպես մեզ փոխանցեցին մեր իրազեկ աղբյուրները, Վայոց Ձորի մարզպետ կնշանակվի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, իսկ Գեղարքունիքը կղեկավարի ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ում ևս մեկ թեկնածու` հավանաբար Սուքիաս Ավետիսյանը խորհրդարան գալու հնարավորություն է ստանում:ՄՆԱՑՈՂ ԵՎ ԳՆԱՑՈՂ ՄԱՐԶՊԵՏՆԵՐ