ԱՊՐԵՐ` ԿԴԱՌՆԱՐ 61 ՏԱՐԵԿԱՆ


 

«Մենք այսօր ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ ու լարված տարածաշրջանում, հարևանների հետ կարգավորման խնդիրներ կան, ժամանակավոր հրադադարի մեջ ենք, նշանակում է` նաև պատերազմի վերսկսման մշտական վտանգի տակ: Այսինքն, քանի դեռ այդ խնդիրները վերջնականապես լուծված չեն, պետականության նկատմամբ սպառնալիքներ միշտ էլ կարող են լինել: Կարևորը` ներսում լինենք միաբան, գիտակցենք այդ հավանական սպառնալիքները, պատրաստ լինենք ցանկացած պահի դրանք դիմակայելու, այնքան խելացի լինենք, որ կուլ չգնանք այլևայլ շահերի ու խաղերի, հետևողականորեն շարունակենք հզորացնել մեր տնտեսությունը: Եթե սա բոլորս գիտակցենք, երբևէ այլևս ստիպված չենք լինի հերթական անգամ կորսվածը վերականգնելու մասին մտածել:»

Անդրանիկ ՄԱՐԳԱՐՅԱՆ