23 ձու` մեկ ափի մեջ


Ոչ թե ձվերն են մանր, այլ սարատովցի մի պահակ որոշել է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Այսպես կոչված ձվակրության համաշխարհային ռեկորդը մինչ այդ 19 հատն էր եղել, որի հեղինակը չեխ Զդենեկ Բրադակն էր: Եվ ահա 41-ամյա ռուսաստանցի Ռիվա Աբժալիմովն, առանց մարզումների, 1 ափի մեջ մեկ րոպեում միանգամից հավի 23 ձու է պահում: Իհարկե, հիմա արդեն նա մարզվում է, որպեսզի ամրագրի իր ռեկորդը: Իսկ այս հոբբիով Ռիվան սկզբում միայն զվարճացնում էր բարեկամներին: Այն ժամանակ հաջողվում էր ձեռքում 20 ձու պահել: Հետո այդ թիվը հասցրել է 23¬ի, այսինքն` 1,5 կիլոգրամ: Ռեկորդակիր դառնալու համար նա օրական առնվազն 3 ժամ մարզվում է բաց օդում և վազում 10 կիլոմետր: 5 լիտրանոց լիքը բանկան նա կարողանում է մեկ ձեռքով պահել 15 րոպե: - Ընկերներս ինձ «ռուս Գուլիվեր» են անվանում: Ես ոչ թե մկաններս եմ զարգացնում, այլ ջլերս: Հենց ջլերն են մարդուն ուժեղ և դիմացկուն դարձնում,¬ ասել է ապագա ռեկորդակիրը: