Ինքնասպանության 3 փորձ և վանականը


19¬րդ դարի ավստրիացի նշանավոր դիմանկարիչ Ջոզեֆ Էյգները մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել: Առաջին անգամ` 18 տարեկանում, նա որոշել է կախվել, սակայն անսպասելիորեն նրա կողքին հայտնվել է կաթոլիկ մի վանական, ում Ջոզեֆը երբևէ չէր տեսել, չէր ճանաչում: 22 տարեկանում նա վերստին որոշել է ինքնասպան լինել: Սակայն այդ փորձը ևս չի հաջողվել: Հայտնվել է խորհրդավոր նույն վանականը: 8 տարի անց, իր քաղաքական գործունեության համար նկարիչը դատապարտվել է մահապատժի` կախաղանի, բայց նույն վանականի միջամտությամբ նրա պատիժը մեղմացվել է: 68 տարեկանում, այնուամենայնիվ, նկարիչն իրագործել է ինքնասպան լինելու փափագը` ատրճանակով կրակելով իր քունքին: Նրա հուղարկավորության ծեսը կատարել է նույն հոգևորականը, ում անունն այդպես էլ որևէ մեկը չի իմացել: Անհայտ է մնացել և ավստրիացի նկարչի հանդեպ կաթոլիկ¬վանականի սրտահույզ վերաբերմունքի պատճառը: