Լյուդովիկոսի համար դժբախտ 21 թիվը


Ֆրանսիայի ապագա արքա Լյուդովիկոս XVI¬ին, դեռ մանուկ հասակում, նրա անձնական աստղագուշակը նախազգուշացրել էր, որ ամեն ամսի 21¬ը դժբախտ օր է նրա համար: Թագավորն այնքան էր զգուշանում, որ 21¬ին որևէ կարևոր գործ չէր ծրագրում: Սակայն, ինչպես շարքային մահկանացուներից, արքաներից նույնպես ամեն ինչ չէ, որ կախված է: 1791 թ. հունիսի 21¬ին թագավորն ու թագուհին ձերբակալվում են` հեղափոխական Ֆրանսիայից փախչելու պահին: Նույն թվականի սեպտեմբերի 21¬ին Ֆրանսիան հռչակվում է հանրապետություն: Իսկ 1793 թ. հունվարի 21¬ին Լյուդովիկոս XVI¬ը գլխատվում է: