Կորած գրքի վերադարձը


Ամերիկուհի գրող Էնն Պերիշը հանգստանում էր Փարիզում: Հնագրավաճառի խանութում նա հանկարծ տեսնում է իր մանկության ամենասիրելի գիրքը` «Ջեկ Ֆրոստ և ուրիշ պատմություններ»: Էննը իսկույն գնում է այն` մանկության հուշերը թարմացնելու և ամուսնուն պատմում է, թե որքան է տխրել, երբ կորցրել է այդ գիրքը: Ամուսինը սկսում է թերթել պատմվածքների ժողովածուն ու հանկարծ դրա տիտղոսաթերթին մակագրություն է նկատում` «Էնն Պերիշ, 209H, Ուեբեր սթրիթ, Կոլորադո, Սպինգս»: Դա «Ջեկ Ֆրոստ և ուրիշ պատմություններ» գրքի նույն օրինակն էր, որն ինչ¬որ ժամանակ պատկանել էր Էննին: