Արքայազնից պրծում չի գտե՞լ


Շարլեն Ուիտստոկին շատերը երջանիկ են համարում. նա գտել է իր արքայազնին: Ամուսնական արարողության ժամանակ նա չէր զսպում արցունքները, ու ոմանք չեն հասկացել` երջանկությա՞ն արցունքներ էին դրանք, թե՞ տրտմության: Ու մինչ աշխարհի շատ երկներում անգամ մարդիկ հիացմունքով դիտում էին հեռուստաեթերներով հեռարձակվող արարողությունը, որոշ լրատվամիջոցներ անսպասելիորեն այլ տեղեկատվություն տարածեցին: Մոնակոյի արքայազն Ալբերտ 2¬րդի կինը` լողի Հարավաֆրիկյան չեմպիոնուհի Շարլեն Ուիտստոկը, փորձել է փախչել` մինչ իր «պայմանագրային ամուսնության» գրանցումը: Ընդ որում, փախչելու երրորդ փորձը նա կատարել էր հարսանիքից մեկ շաբաթ առաջ: Ասում են, որ իր ընտրյալի անձնական կյանքի մանրամասներն իմանալով, նա փախչելու 1¬ին փորձը կատարել է մայիս ամսին, երբ ճամփորդում էր Փարիզում` հարսանեկան զգեստը փորձելու համար: Այդ ժամանակ նա ապաստան է գտել իր երկրի դեսպանատանը և խնդրել է իրեն Հարավաֆրիկյան Հանրապետություն վերադարձնել: Սակայն նրան հանձնել են նշանածին: Փախստական¬հարսնացուն փախուստի երկրորդ փորձը ձեռնարկել է մի քանի շաբաթից` Մոնակոյում տեղի ունեցող «Ֆորմուլա-1» մրցարշավի ժամանակ: Այդ փորձը ևս հաջողությամբ չի պսակվել: Երրորդ անգամ` Նիցցայի օդանավակայանի ճանապարհին բռնագրավել են նրա անձնագիրը, և այդ ժամանակ էլ Շարլենն ու Ալբերտը պայմանավորվել են հարսանիքի մասին: Ենթադրվում էր, որ շքեղ այդ հարսանիքին ներկա կգտնվեն ինչպես նշանավոր անհատներ, այնպես էլ եվրոպական թագավորական ընտանիքների անդամներ: Դա, իբր, ստվերում կթողներ արքայազն Ալբերտի արտաամուսնական երեխաների մասին ասեկոսեները: Սակայն ուշադիր հանդիսատեսների հայացքից չէր կարող վրիպել. թե ինչպես արարողակարգի պահին Շարլենը երկու անգամ թաշկինակով սրբում է աչքերը, իսկ ամուսինը նրան նայում էր բացարձակ անտարբեր: Հիշեցնենք, որ արքայազն Ալբերտն արդեն 2 զավակների հայր է: Նրա 6 տարեկան որդու` Ալեքսանդրի մայրը ինքնաթիռի ուղեկցորդուհի Նիկոլ Կոստն է, իսկ 19-ամյա դուստրը` անշարժ գույքի գործակալ, ամերիկուհի Թամարա Ռոտոլոյից: Նորապսակ փեսացուին վերջերս նորից ստիպել են ԴՆԹ¬ի նոր թեստ հանձնել հայրությունը ճանաչելու նպատակով: Ու եթե փորձաքննությունը հաստատի շրջող լուրերը, ապա Ալբերտը կճանաչվի արտաամուսնական երրորդ երեխայի հայրը: