Կարող էին որդեգրման հանձնել


Ճակատագիրը պատահականություններ չի հանդուրժում: Պարզապես մեկընդմերթ կատակում է մարդկանց հետ` նրանց տագնապներ պատճառելով, մեղավոր մտքեր հուշելով: Բայց ի վերջո կատարվում է ի վերուստ սահմանվածը: Դժվար է ասել` Բարաք Օբամա¬կրտսերը Միացյալ Նահանգների նախագահ կդառնար, եթե այլ ընտանիքի որդեգիրը դառնար: Իսկ նման անհրաժեշտություն ծագել է, և դրա վերաբերյալ մանրամասներ են հայտնաբերվել Բարաք Օբամա-ավագի` գործող նախագահի հոր, ներգաղթային փաստաթղթերում: 1961 թ. ամերիկյան ներգաղթային իշխանությունները հետաքննություն են վարել Հավայան համալսարանի 24-ամյա ուսանող Բարաք Հուսեյն Օբամայի գործով` նրան կասկածելով երկկնության մեջ: Ուսանող Բարաքը պնդել է, որ մինչ ամերիկուհու հետ նոր ամուսնությունը, ինքն ամուսնալուծվել է Քենիայում: Այդ պահին նրա 18-ամյա կինը` Էնն Դանեմը, երեխայի էր սպասում. իհարկե` չմտածելով անգամ, որ կրծքի տակ կրում է իր երկրի 44¬րդ նախագահին: Այլապես չէր ծրագրի նրան որդեգրման հանձնել` ծնվելուց հետո: Օբամա-ավագին նոր մուտքի հրավեր տալու մասին փաստաթղթերում հաստատվում է այդ փաստը. - Սուբյեկտն ամուսնացած է ԱՄՆ քաղաքացուհու հետ, ով գտնվում է հղիության 5¬րդ ամսում: Սակայն նրանք իրար հետ չեն ապրում, և միսս Դանեմը պատրաստվում էր մանկանը, նրա հետագայի համար, հանձնել որդեգրության,¬ այսպես է նշված պաշտոնական գրություններում (տեղեկացրել է Life News¬ը): Չնայած Հավայան կղզիներում միջռասայական ամուսնությունները թույլատրված էին, սակայն 22 այլ նահանգներում նման միությունները համարյա հանցագործութ յուն էին համարվում: «Իմ հոր երազանքները» հուշերում ԱՄՆ նախագահը գրել է, որ մորը կարող էին և այցելել որդեգրման տալու մտքերը. - Նույնիսկ խոշոր քաղաքներում` խեթ հայացքները, թիկունքից շշուկներն իմ մոր վիճակում եղած կնոջը կարող էին հուսահատության հասցնել,¬ գրել է Օբամա-կրտսերը: Օբամա-ավագին անհրաժեշտ էր իշխանության ներկայացուցիչներին համոզել` երկարացնելու ԱՄՆ¬ում իր ապրելու ժամկետը: Նրա հավաստիացումները, թե բաժանվել է կնոջից` իրականում կեղծ էին: Քենիայում նա ուներ կին և երկու երեխա, որոնց օգնում էր նյութապես: Ի դեպ, կրտսեր Բարաքի լույս աշխարհ գալուց 2 տարի անց հայրն ընտանիքը թողել է Հավայան կղզիներում և մեկնել է Հարվարդ` ուսանելու: Այստեղ էլ հետագայում նա ամուսնացել է երրորդ անգամ: