Ռուսաստանի, Սերբիայի, Անգլիայի և Իտալիայի կողոպտիչը


Ամերիկյան The Wall Street Journal¬ը հենց այսպես է որակել Ջորջ Սորոսին. նրան, ով շատ երկրներում, այդ թվում և Հայաստանում ճանաչված է հատկապես դրամաշնորհային իր ներդրումներով: Իսկ ահա այդ միլիարդատերը «մեծարվում» է որպես «ժամանակակից խարդախներից մեկը», ով իր ողջ կյանքի ընթացքում և մինչ օրս «կողոպտչական գործողություններով է զբաղվում Ռուսաստանում, Սերբիայում, Անգլիայում ու Իտալիայում»: 1992 թ. սեպտեմբերին, Անգլիայի Բանկի հետ բացահայտ առճակատման ժամանակ Սորոսը քայքայեց բրիտանական ֆունտը և իտալական լիրան ու դրանով ձեռք բերեց 12 միլիարդ դոլար: Կոսովոյի պատերազմի ընթացքում Սորոսի հիմնադրամը ֆինանսական և ռազմական աջակցություն էր ապահովում «Կոսովոյի ազատագրման բանակ» հանցավոր կազմակերպությանը: Ջորջ Սորոսը և Նյու¬Յորքում ապրող ալբանացի միլիոնատեր Սահիթ Մուժան մտադիր էին իրենց թաթը դնել Կոսովոյում քարածխի պահուստների վրա, որոնց ընդհանուր արժեքն, ըստ գնահատման, կարող է հասնել ավելի քան 300 միլիարդ դոլարի: Հաղորդագրությունների համաձայն` Թաչիի կառավարությունը Քլինթոնին հավաստիացրել էր, որ ամերիկյան միավորումները Կոսովոյի քարածխային պահուստների հիմնական շահառուն կդառնան: Դե, իհարկե, նրա ամուսինը` Բիլ Քլինթոնը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն էր` հենց Կոսովոյի պատերազմի ժամանակ: Պարոն Մուժան և Սորոսի գործակալն, ըստ տեղեկությունների, անցյալ տարի 4 անգամ այցելել են Կոսովո` քարածխի ոլորտում շահավետ գործարք կնքելու հնարավորություններ որոնելով: …Albanian Minerals ընկերության գլխավոր տնօրեն Սահիթ Մուժան, անկասկած, կոսովյան հանքային հանածոների ակնկալիքներ ունի, որոնք և ներառում են կապարի, քրոմի, ցինկի, ոսկու, արծաթի, պղնձի, նիկելի և այլ հանքաշերտեր: Զարմանալի չէ, քանի որ սերբիական «Կոսովյան ճգնաժամի կենտրոն» հեռուստաալիքը 1999 թ. ապրիլի 17¬ին հրապարակեց վկայությունն այն իրողության, որ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամը 1999 թ. պատերազմի ժամանակ ֆինանսական և ռազմական օգնություն է տրամադրել Կոսովոյի Ազատագրական Բանակին: Նյու¬Յորքում սերբական հյուպատոսությունը 2009 թ. հուլիսի 22¬ին մամլո հաղորդագրություն է տարածել` Սահիթ Մուժայի կողմից Ահմեդ Յաղարիին և Կոսովոյի Ազատագրական բանակի մյուս հրամանատարներին բեռներ ուղարկելու մասին: Այդ հաղորդագրությունը նույնպես վկայում է, որ Սահիթ Մուժան իր փողերը և ամերիկյան քաղաքական կապերն օգտագործել է` կոսովցի անջատողականներին, Ազատագրական Բանակին օգնելու համար: