ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՏՐՎԵԼ


Հայրենի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ նախարարները կարող են երկու շաբաթով արձակուրդ մեկնել: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ պահանջ էր դրված հանգստի ընթացքում չհեռանալ հանրապետությունից, այժմ նրանց արտոնվում է ցանկացած երկրում հանգստանալ և վերականգնել իրենց ուժերը: Ինչպես տեղեկացանք իրազեկ աղբյուրներից, նախարարների մեծ մասը գերադասել է հանգստանալ հանրապետությունից դուրս` նախընտրելով եվրոպական և ամերիկյան թանկ լողափերը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, միակ նախարարը, ով չի մտածում հանգստի մեկնելու մասին` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է: Եթե նա որոշի էլ հանգստանալ, ապա կնախընտրի Հայաստանն ու հայրենի Գեղարքունիքը: