ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ


Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացանք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը կադրային նոր «ջարդ» է սկսել` գրասենյակի հին աշխատակիցներից պահանջելով ազատման դիմումներ գրել: Սա կադրային փոփոխությունների երկրորդ փուլն է, քանի որ առաջին փուլն Անդրեասյանն իրականացրել էր պաշտոնավարման առաջին օրերին: Աշխատակիցները, ում պարտադրել են դիմումներ գրել, հրաժարվել են կատարել ՄԻՊ-ի պահանջը: Իսկ ահա նրա գրասենյակից հայտնում են, որ կատարվածի մեջ արտառոց ոչինչ չկա, քանի որ այսպես իրենք ուզում են, որպեսզի այնտեղ աշխատեն վստահելի և նվիրված մարդիկ: Մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներո՞ւմ է արդյոք ԽԾԲ հավատընծայությունը: Գուցե իրենց դիմողների՞ն էլ նրանք նույն կերպ են դասդասելու: