ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ


Կուսակցությունների վարկանիշերի հրապարակումներն, ամենայն հավանականությամբ առաջիկայում կդադարեն: Հիմնական համարվող քաղուժերն ընտրություննե րից դեռ ամիսներ առաջ սկսել են միմյանց զայրացնել` գրեթե ամեն օր շրջանառության մեջ դրվող և որպես կանոն միմյանց հակասող տվյալներով: Դրանք, իհարկե, ներկայացնելով որպես հարցումների արդյունք: Տհաճ իրավիճակներից խուսափելու համար նրանք համաձայնության են եկել` դադարեցնելու նման հրապարակումները: Մեր աղբյուրները հավաստիացնում են, որ հասարակական տրամադրությունների ուսումնասիրություններն, իհարկե, չեն դադարեցվի, բայցև առաջիկայում ու հատկապես նախընտրական շրջանում դրանք չեն հրապարակվի: