ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ԵՆ


Մինչ հանրապետության տարբեր մարզերի այգեգործները երդվելով հավաստիացնում են, թե այսպես կոչված էժան գյուղվարկերից այլևս երբեք չեն օգտվելու, պարզվում է, որ կարկուտի հետևանքների փոխհատուցումը նույնպես դրամական չի լինելու: Հողագործները նախատեսել էին ստացվելիք գումարներն ուղղել այդպես էլ նպատակին չծառայած վարկերի մարմանը: Սակայն, ըստ տեղեկությունների, գումարի փոխարեն առաջիկայում նրանց սերմացու է տրամադրվելու: Նոր սերմնացուն լավագույն դեպքում կարող է հաջորդ գարնանն օգտագործվել, և շատերը հակված են ընդհանրապես հրաժարվել այդ օգնությունից` ի նշան խոստացված գումարն անսպասելիորեն սերմնացուով փոխարինած պաշտոնյաների դեմ բողոքի: