Գտան` ում մեղադրել


 

Ռուսաստանի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը մեղադրել է լիվերպուլյան հռչակավոր քառյակին` որպես ՌԴ-ում թմրամոլության հիմնադիրներ: Նա համոզված է, որ խորհրդային երիտասարդությունն օրինակ վերցրեց անգլիական «Բիթլ»-ներից, ովքեր 1960-ականներին Հնդկաստան էին մեկնել` «ընդլայնելու գիտակցությունը» (տեղեկացրել է բրիտանական New MusicΖl ExΘress-ը):

- Վերադառնալով Հնդկաստանից, The BeΖtles-ի երաժիշտները զանգվածներին ներշնչեցին այն գաղափարը, որ թմրանյութերի օգնությամբ կարելի է փոխել հոգեվիճակը: Եվ բիզնեսը հասկացավ, որ կարելի է առևտուր անել այդ ամենով` հաճույքներով ու այդ հաճույքներին ուղեկցող ապրանքներով: Հենց այդտեղ էլ հավանաբար ամեն ինչ սկսվեց:

Թե որքանով է նարկոլոգի կարծիքը տրամաբանական` դժվար է ասել: Բայց Պոլ Մակքարտնին վերջերս հայտարարել է, որ դադարել է մարիխուանա ծխել միայն այն պատճառով, որպեսզի դուստրը հանկարծ իրենից օրինակ չվերցնի: Իսկ նրանց երկրպագուներն անշուշտ հիշում են Մակքարտնիի անվան շուրջ ծագած աղմուկը` 1980 թ.: Ճապոնիայում հյուրախաղերի ընթացքում նա 10 գիշեր անցկացրել է բանտում և արտաքսվել այդ երկրից. ոստիկանությունը նրա մոտ 200 գ մարիխուանա էր հայտնաբերել: