Զգուշացեք ինտերնետային փաստաբաններից


 

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ա. Զ.-ն օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն է տվել, որ անհայտ անձն առանց իր գիտության www.odnoklΖssniki.ru կայքում իր անվամբ էջ է ստեղծել:

Այդ էջում տեղադրել է www.fΖcebook.coΗ սոցիալական ցանցի իր անկետայից վերցրած նկարներն ու մասնագիտական տվյալները և կապեր է հաստատել իր ծանոթների հետ: Ա. Զ.-ն նաև մտավախություն է հայտնել, թե հնարավոր է, որ նշված անձը ներկայանա իր անունից և փաստաբանական ծառայություններ մատուցելու անվան տակ մարդկանցից խարդախությամբ գումարներ կորզի:

Մինչ ոստիկանները կհայտնաբերեն ինտերնետային հերթական խարդախին` հարկ ենք համարում ընթերցողներին զգուշացնել` հեռու մնալ ինտերնետային գործնական ծանոթություններից, առավել ևս իրենց առաջարկվող հաշվեհամարներին գումարներ փոխանցելուց: