ԹԵԿՆԱԾՈՒԻ «ԳԱՄԲԻՏԸ»


 

Չնայած «Ժառանգություն» կուսակցության ներսում լուրջ խմորումներ են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններից հետո, և մի շարք ճանաչված ժառանգականներ խիստ վիրավորված են Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքից, այնուհանդերձ նրանք բոլորը միասնական են նախագահի թեկնածուի հարցում: Ուրեմն, 2013-ի նախագահական ընտրություններում կարելի է արդեն հաստատված թեկնածու համարել Րաֆֆի Հովհաննիսյանին, ում առաջադրումն այլևս կասկած չի հարուցում: Ուշագրավն այն է, որ այս ամսին հաճույքով ու հպարտությամբ են խոսում շատ ժառանգականներ, մինչդեռ «Ժառանգության» տեղերը խորհրդարանում ստացած «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները լռություն են պահպանում: Նրանք չեն կամենում մեկնաբանել Հովհաննիսյանի առաջադրման փաստը, չեն կամենում խոսել նրան մատուցվելիք աջակցության մասին: Ուստի այն տպավորությունն է, որ Խաչատուր Քոքոբելյանի, Ալիկ Արզումանյանի ու մյուսների սրտով չէ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը: Գուցե իրենք էլ իրենց թեկնածուն ունեն:

Ի դեպ, որպես իրեն աջակցողներ, Րաֆֆի Հովհաննիսյանը նշում է հետևյալ գործիչներին. Լիլիթ Գալստյան, Անահիտ Բախշյան, Զարուհի Փոստանջյան, Արմեն Մարտիրոսյան, Արամ Զավենի Սարգսյան, Պարույր Հայրիկյան, Ստեփան Դեմիրճյան, Նիկոլ Փաշինյան...