«ՄԱՆԹՐԱԺ» Է


 

Այն պահից, երբ Հայաստանում լամինատ ներկրող ամենախոշոր բիզնեսմենը դարձել է քաղաքաշինության նախարար, նրա տրամադրությունը բավական անկումային է դարձել: Խնդիրն այն է, որ ՕԵԿ-ական նախարար Թադևոսյանն ու կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մեծագույն ջանքեր են գործադրում` այս նախարարությունում ևս տեղավորելու իրենց կադրերին, իրենց նվիրված անձանց: Բայց այստեղ արդեն շատերը դիրքավորվել են, ձևավորել իրենց շրջապատը, ստացել իշխող ուժերի աջակցությունը: Ու նախարարի և ՕԵԿ առաջնորդի հույսերը, ըստ էության, ի դերև են ելնում: Ի դեպ, գրեթե նույն վիճակն է տիրում նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունում, որտեղ համարյա բոլոր պաշտոնները զբաղեցնում են ՕԵԿ-ականներ, և նորերի համար արդեն տեղ չկա: Երևի այդ է պատճառը, որ վարչապետն ու ՕԵԿ նախագահը կամենում են նոր «տիրույթներ» ձեռք բերել` օրինացականներին պաշտոններով և աշխատանքով ապահովելու համար: Ու չի բացառվում, որ շուտով մի շարք նախարարություններում կարող են կադրային ջարդեր իրականացնել` «վասն» ՕԵԿ-ի: