ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁ Է ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ


 

Հայտնի է դարձել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակ առաջ Ռուբեն Հայրապետյանին մերժել է տրամադրել այդ երկիր մեկնելու վիզա` այսպիսով նրան համարելով անցանկալի անձ: Թե ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը` տակավին պատգամավոր հանդիսացող անձի նկատմամբ` դեսպանատնից բացատրություն չի տրվել: Ըստ շրջանառվող լուրերի, դա պայմանավորված է մի տհաճ պատմությամբ, որի մեջ հայտնված է եղել ՀՖՖ նախագահը:

Ի դեպ, ԱՄՆ դեսպանատունն այլևս մուտքի վիզաներ չի տալիս նաև մեր մի շարք երգիչ-երգչուհիների, ինչի մասին նրանք, բնականաբար, լռություն են պահպանում:

ԱՄՆ-ի այս փորձը գուցե օգտագործեն նաև մեր դեսպանատները, որպեսզի անցանկալի որոշ անձինք էլ մուտք չգործեն Հայաստան: Մասնավորաբար այն իրանցիները, ովքեր հատկապես այս օրերին իրենց չափազանց անվայելուչ են պահում Երևանում` հաճախելով սրճարաններ և ակումբեր… Ժողովրդավարությունը, օտարին հարգելը կարևոր են, բայց մենք նաև պիտի կարողանանք հարգել մեր երկիրն ու մեր արժանապատվությունը…