ԱՐԹԻԿՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ


 

Քաղաքապետի ընտրությունների շունչը զգացվում է նաև Շիրակի մարզի երկրորդ` Արթիկ քաղաքում: Այստեղ ևս թեկնածուների «շքերթ» կլինի, որին կմասնակցեն գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, ինչպես նաև ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը: Ի դեպ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արթիկը տասը տարի ղեկավարած ՀՀԿ-ական Հմայակ Աբրահամյանը սատարում էր Մուշեղ Պետոյանին: Հմայակ Աբրահամյանն, իհարկե, դեռ չի հաստատում առաջադրվելու որոշումը` իր անվան շրջանառումը համարելով պատի տակի խոսակցություններ: Արթիկցիներն էլ մեծ հակումներ չունեն պաշտպանելու նրա թեկնածությունը` ակնարկելով, որ հիմա քաղաքում տեղեկանքներ չեն վաճառվում…

Իր զենքերը չի պատրաստվում վայր դնել գործող քաղաքապետը, ով մեծահարուստ մարդ է, ունի բիզնեսներ, Ռուսաստանից նրան աջակցում են հարազատներն ու եղբայրը, քաղաքում էլ նրա անվան շուրջ բարի մթնոլորտ է ձևավորվել: Զարմանալի է, որ մշտապես Դաշնակցության օրրան հանդիսացող Արթիկում այժմ դաշնակցականները լուռումունջ են դարձել և չեն խոսում թեկնածու առաջադրելու մասին…