«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔՆ» ՈՒ ՄՀԵՐԸ


 

Որևէ մեկին գաղտնիք չէ, որ հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ սերտ կապեր ունեն տարբեր աղանդների հետ և նրանցից ստանում են որոշակի աջակցություն: Մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք այն խոսակցություններին, որ երգիչ Մհերը ևս մեկն է նրանցից, ովքեր կապեր են հաստատել հատկապես «Կյանքի խոսք» կոչվող աղանդի հետ, որի քայքայիչ գործունեության անդրադարձներից մեկն էլ առնչվեց դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ կապված պատմությանը:

Ինչպես պարզվում է, երգիչ Մհերը շատ վիրավորված է իրեն վերագրվող համագործակցությունից և առիթը բաց չի թողնում հերքելու իր կապվածությունը աղանդի հետ: Օրերս երգիչը այսպիսի հայտարարություն է արել.

- Վայ, կաշմար, ոնց կարելի ա տենց բան ասել, դա աբսուրդ է: Մի երկու-երեք տարի առաջ «Կյանքի խոսքը» մի անգամ օգնել է ինձ, դարձրին հայոց պատմություն: Մի տեսախցիկ եմ խնդրել, տվել են: Ես «Կյանքի խոսքից» ոչ մի կախվածություն չունեմ: Ժողովուրդն ընկել է ինչի հետևից, բանուգործ չունեն: Ախր ո´նց կարելի է տենց բաներ խոսել, Աստված չանի, հենց պատերազմ լինի, ես կգնամ իմ երգով դուխ կտամ, բայց նրանց նմանները չեն գնա: Արդեն հոգնել եմ, դարձրել են հայոց պատմություն: «Կյանքի խոսքը» Մհերի հետ կապ չունի:

Ուզում էինք հավատալ երգչի անկեղծությանը, սակայն փաստերը բոլորովին այլ բան են ասում: Թե ինչու է երգիչը, ով օգտվում է իշխանությունների լայն աջակցությունից, տեսախցիկ խնդրում աղանդից` կարծես հասկանալի է դառնում: Հասկանալի է դառնում նաև այն, որ աղանդը պատահական մարդկանց աջակցություն չի ցուցաբերում: Այդ աղանդի ներկայացուցիչներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, հաստատեց, որ իրենք պատահական մարդկանց չեն օգնում, այլ միայն նրանց, ովքեր կապվածություն ունեն իրենց աղանդի հետ և համարվում են իրենց ընտանիքի անդամ... Այնպես որ, ինչքան էլ ժխտի Մհերը, միևնույն է, հավատի «դոզան» քիչ է...

Լ.Մ.