Բայկալը կանանց չի սիրում


Որ Բայկալն առեղծվածային է, իսկական հանելուկ-լիճ` ևս մեկ անգամ համոզվել են միջազգային գիտահետազոտական «Աշխարհներ` Բայկալի վրա» արշավախմբի անդամները: Այս նախագծի ղեկավար` Արթուր Չիլինգարովը, "ԾԽ"-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է այն դժվարությունների մասին, որոնք ստիպված են լինում հաղթահարել ջրագնացները: Այդ զրույցի մի հատվածն, անշուշտ, կհետաքրքրի նաև մեր ընթերցողներին: - Բայկալի ամենախոր կետում` «Աշխարհների» սուզման օրը, կարծես պատվերով` լավ եղանակ էր. քամին հանդարտվեց, արև ելավ… երևում է` մոգերը լավ էին աշխատել,- ժպտալով պատմ ում է Արթուր Չիլինգարովը:- Հաջորդ օրը, սակայն, երբ խորը ջրերի հատակը սուզվողներիս առաջին անգամ պետք է կին միանար (ՌԴ պետդումայի բնօգտագործման և բնապահպանության կոմիտեի նախագահ Նատալյա Կոմարովան), հանկարծ փոթորկային քամի սկսվեց, և ալիքները բարձրացան. մի ակնկարթում փոխվեց եղանակը: Նման երևույթները բնորոշ չեն լճերին, և մենք նորից համոզվեցինք, որ Բայկալը ծով է, այն էլ` անողորմ: Նա պարզապես իր ջրերում չհանդուրժեց կին-ջրագնացին: - Դուք երազում եք «սուզալողալ» Մարիանյան խորշում: Ունե՞նք մենք բարձրակարգ մասնագետներ և տեխնիկա, որն ի վիճակի է սուզվել ջրերի 11 կիլոմետրանոց խորքերը: - Ինչպես գիտեք` ես պատգամավոր եմ Արխանգելսկից: Հյուսիսային տարածաշրջանում կենտրոնացված են հզոր գիտահետազոտական ուժեր: Սևերոդվինսկում մի ձեռնարկություն հնարավորություն ունի կառուցել ստորջրյա եզակի մի սարք, որը կտեղադրվի Մարիանյան ծովախորշի հատակին: Ստորջրյա սարքերի լաբորատորիայի վարիչ Ա. Սագալևիչի հետ մենք հաշվարկել ենք, որ 25 տոննանոց մինի-սուզանավի համար կպահանջվի 100 դոլար: Այդքան «արժեն» 7-8 ֆուտբոլիստները: - Հաճախ ենք լսում, որ Ատլանտիդան առասպել չէ: Պատրաստվո՞ւմ եք որոնել նրա հետքերը: - Պատմականորեն ապացուցված է, որ ամբողջական քաղաքներ ու երկրներ ջրի տակ են անցել: Մենք, այնուամենայնիվ, ծրագրում ենք «Աշխարհներ»-ով սուզվել Ազորյան կղզու տարածքում և Ամպերի ստորջրյա լեռները: Արշավախմբի առաջին փուլի ընթացքում, որը կտևի մինչև սեպտեմբերի կեսերը, գիտնականները ակնադիտական ուսումնա սիրություն կկատարեն Բայկալում, տարբեր խորություններից ջրի փորձանմուշներ կվերցնեն, կուսումնասիրեն կենդանական աշխարհը: Ջրագնացները հույս ունեն Բայկալի հատակում նաև հնագիտական նմուշներ հայտնաբերել: