Աֆրոամերիկացիների ներողամտությունն են հայցում


ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն իր ափսոսանքն է հայտնել երկրի տարածքում գոյություն ունեցած ստրկության ու ռասսիզմի համար: Կառավարությունը հարկ է համարել երկրի աֆրոամերիկյան բնակչությունից ներողություն խնդրել` ստրկության վերացումից տարիներ հետո: Անկեղծ ներողություն խնդրելը կարևոր և անհարժեշտ քայլ է` ռասսայական հաշտեցման գործընթացում,- գրված է կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ուշադրությանն արժանացած հատուկ բանաձևում` տեղեկացնում է «Ինտերֆաք սը»: Հիշեցնենք, որ Նահանգներում ստրկատիրություն գոյություն է ունեցել 1619-1865 թթ. ընթացքում և ստրուկների մեծ մասը եղել են իրենց բնակավայրերից բռնի տեղահանված աֆրիկացիներն ու նրանց սերունդները: Առաջին անգամ նրանք բերվել են բրիտանական Վերջինիա` 1619-ին` անգլիական գաղութարարների կողմից: 1860 թ. ամերիկյան 15 նահանգների 12 մլն բնակչության 1,3-ը, փաստորեն, ստրուկներ են եղել (գրում է ԹՌՍՌտպՊՌÿ-ն): Ու, չնայած իշխանությունների բարձրագոչ հայտարարություններին, մինչ այժմ էլ ռասսիզմը համարվում է ժամանակակից ամերիկյան հասարակության լուրջ հիմնախնդիր ներից մեկը: Նախկինում նահանգները ներողություն են խնդրել հավվայան տեղաբնակներից` 1893 թվականին միապետությունը տապապելու համար: Ներողություն են խնդրել նաև Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդներից, որոնք ենթարկվել են «բռնությունների, վատ ու անհարգալից վերաբերմունքի»: