«Կտան¬չեն տա, կտա՞ն¬չե°ն տա»


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը, կարծես, առանձնակի արձագանք չգործեց Հայաստանի ու Արցախի քաղաքական շրջանակներում£ Եվ դա բնական էր, որովհետև° մեր խնդիրների լուծման բանալին մենք փորձում ենք այլոց գրպաններում չորոնել£ Սակայն Ադրբեջանում նոր հիսթերիա է սկսվել նույն Մեթյուի դեմ, ում ամեն խոսքը ոչ շատ առաջ ադրբեջանցոց հիացմունքն էր շարժում£ Եվ, ընդհանրապես, հարևան հանրապետությունում վերջին ընթացքում ավելի հաճախակի են դարձել զգացմունքների տեղատվություն-մակընթացությունները£ Հիմա տեղատվական տվայտանքներով է համակված Ադրբեջանի քաղաքական միտքը£ Ռուս նշանավոր քաղաքագետ, ՌԴ իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը արդբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հիասթափեցրել է Ղարաբաղի տենդից չապաքինվող իր հայրենակիցներին£ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպմանը, Ջեմալը նշել է. ¬ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ներկայիս խաղն ուղղակիորեն պայմանավորված է ԱՄՆ¬ի և Ռուսաստանի փոխատեղմամբ£ Վաշինգտոնը Մոսկվային հասկացնել է տալիս, որ նրան հնարավորություն է ընձեռում ուժեղացնել իր ներկայությունն Ադրբեջանում` Միացյալ Նահանգների դերն էլ Հայաստանում ուժեղացնելու հաշվին£ Նման փոխակերպումը կտրուկ խաթարում է Բաքվի դիրքերը, քանի որ ԱՄՆ¬ի հետ Հայաստանի մերձեցումը կարող է ի չիք դարձնել Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ադրբեջանի հույսերը£ Ռուսաստանի և ԱՄՆ¬ի աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ չի մտնում Ադրբեջանի տարածքային ինքնիշխանության վերականգնումը£ Որովհետև հակամարտության կարգավորումը 15-20 տարով հետաձգելը հավասարազոր է Լեռնային Ղարաբաղի կորստին£ Քաղաքագետի իրատեսությունն, իհարկե, մակերեսային է. նա չի ցանկանում անդրադառնալ կամ չի կարևորում պատմական փաստը` Արցախն ընդամենը Խորհմիության ժամանակավոր նվերն էր «ավետյաց երկիր» Ադրբեջանին£ Նրա մեկ այլ դիտողությունը, սակայն, դիպուկ է. - Եթե փախստականները վերադառնան ԼՂ, ապա այնտեղ ադրբեջանցիներն անհամեմատ շատ կլինեն, քանի որ Հայաստանի զինված ուժերից և Ռուսաստանի հատուկ ստորաբաժանումներից բացի, Ղարաբաղի հայ բնակչության մեծ մասը լքել է ԼՂ¬ն (ընդգծումը` խմբ.)£ Բայց Հայաստանը չի համաձայնի, որովհետև, կարծում եմ, խոսքը վերաբերում է գրավյալ 7 շրջաններ փախստականների վերադարձին£ Ադրբեջանցիներին` մարտականորեն տրամադրված ադրբեջանցներին, իհարկե, դուր չի գալիս խաղաղարարների ներկայությունը. նրանք, ինքնաբերաբար, խանգարում են` ռազմական ճանապարհով կրկին յուրացնել Ղարաբաղը£ Հեյդար Ջեմալը խաղաղարարներին «տրոյական ձի» է համարում Ադրբեջանի համար և հայտարարում, որ Նահանգները ցանկանում է բռնազավթել Հարավային Կովկասը` մասնավորապես` Ադրբեջանը£ ¬ Խաղաղարարների տեղակայումը օտար ուժերի ներկայություն է Ադրբեջանում, ինչը բխում է Արևմուտքի և ԱՄՆ¬ի ծրագրերից, որոնք ձգտում են կրակոցների հրապարակ դարձնել Հարավային Կովկասը£ Իսկ այն խիստ անհրաժեշտ է ԱՄՆ¬ին` Իրանը շրջափակելու համար£ Հատկապես սրանով են պայմանավորված վերջին իրադարձությունները Թուրքիայում, որն անկախ քաղաքականություն է վարում, ինչը չի համապատասխանում ամերիկացիների հետաքրքրություններին£ Նմանատիպ քաղաքականություն է վարում նաև Ադրբեջանը£ Վրաստանն ամբողջապես ԱՄՆ¬ի ձեռքում£ Ու հիմա սրությամբ դրված է Բաքվի վրա վերահսկողության հարցը£ Խորհուրդ տալով առայժմ սպասել «թռիչքային եղանակի», այսինքն` համընդհանուր ճգնաժամի, երբ ղարաբաղյան խնդիրը կդադարի առաջնահերթ լինել, քաղաքագետը հարկ է համարում հավելել. ¬ Նահանգները մտադիր է ամբողջությամբ վերահսկել Հարավային Կովկասը£ Աշխարհաքաղաքական ձևաչափն ու պատմության ժամանակակից զարգացումն այսօր ամերիկացիներից առավելագույն ջանքեր են պահանջում` աշխարհում Վաշինգտոնի մենաշնորհային դիրքերն ապահովելու£ Որպես խաղընկեր` Ռուսաստանն այլևս չի հետաքրքում ԱՄՆ¬ին£ Ու հազիվ թե Վաշինգտոնի և Կրեմլի միջև հոժարակամ համաձայնություն կնքվի Հարավային Կովկասի, այդ թվում և Ադրբեջանի առնչությամբ£