Ուզում ես տեսնել ժողովրդի ապագան` նայիր նրա երիտասարդությանը


ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճում տեղակայված «Հայ ասպետ» ռազմահայրենասիրական կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի նժդեհյան դասակներում ընդգրկված նժդեհիկները (հայոց տառերի քանակով` 29 տղա, 7 աղջիկ) երկար կհիշեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումը: 6 -ամյա հրամանատար Աղասիի` Ս. Օհանյանին զեկույցից հետո մեկնարկեց նրանց իսկ կատարմամբ բեմականացումը` «Հայկը նետահարում Է Բելին» թեմայով` նվիրված բռնակալ Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի, և այն հավերժացնող Հայոց Բուն տոմարի 4500 ամյակին: Բեմականացումից հետո նժդեհիկները Ս. Օհանյանին նվիրեցին Հայկ նահապետի` խորհրդանշական նետն ու աղեղը և լուսանկարվեցին: Ապա ազգագրական պարերով հանդես եկավ «Կարին» պարային համույթը: Շրջելով ճամբարում, հյուրընկալվելով վրաններում, նախարարը մտերմիկ զրուցեց նժդեհիկների հետ, հարցեր և խորհուրդներ տվեց, պատասխանեց նրանց հարցերին: Նշենք, որ Եղեգիս բնակատեղին 11-13-րդ դդ. հանդիսացել է Օրբելյան իշխանների ամառանոց: Ճամբարը տեղակայված է Զորաց եկեղեցու (13-րդ դ.) հարևանությամբ, որր կառուցվել է զորքի համար և միակն է իր տեսակում, եկեղեցու խորանը գտնվում է դրսում` նպատակ ունենալով միանգամից առավելագույն թվով զինվոր րնդունելու` մկրտվելու համար: Ճամբարին հարող լեռների վրա են գտնվում Սուրբ Խաչ, Սուրբ Կարապետ, Ցախաց Քար եկեղեցիները, ինչպես նաև Սպիտակավոր եկեղեցին, որի հարևանությամբ էլ ամփոփված է Մեծն Նժդեհի աճյունը: Այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանր 50 քնապարկ նվիրեց հիմնադրամին` ի դեմս տնօրեն Կարին Տոնոյանի, և նշեց, որ կարևոր են նման միջոցառումները` մատաղ սերնդի ռազմա-հայրենասիրական դաստիարակության համար, որոնց միջոցով երեխաները ճիշտ են դաստիարակվում: Ի դեպ, հիմնադրամի նպատակն է Հայաստանի դպրոցներում ստեղծել մանկապատանեկան հայրենասիրական կազմակերպություն և արտադպրոցական միջոցառումների, արշավների միջոցով դաստիարակել հայրենասեր, հայրենաճանաչ պատանիներ` ձևավորելով հայեցի դաստիարակության կայուն համակարգ: Վերոնշյալ տոնի շրջանակներում անցկացվող միջոցառումները շարունակվում են: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ