Եվ ո՞ւմ էր անհրաժեշտ այս պատերազմը «Միայն խաղաղարար գործառույթներ»


Ռուսաստանի հրամանատարությունն ի սկզբանե հավաստիացրել է, և պատերազմի ընթացքն էլ ցույց է տալիս, որ Վրաստանի դեմ պատերազմի մասին խոսք անգամ լինել չի կարող: - Մենք միայն խաղաղարար գործառույթներ ենք իրականացնում վրաց-օսեթական հակամարտության գոտում,- Օսեթիայում առաջին պայթյուններից հետո հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Անատոլի Նագովիցինը: Իհարկե, զոհերի, տեխնիկայի կորուստների մասին պարբերաբար հաստատվող կամ հերքվող լուրերը փոփոխվում են ժամ առ ժամ: Սակայն «Օլիմպիական կրակ» անվանյալ այս պատերազմի շարժառիթներն ու հետևանքները դեռ երկար քննարկվելու են: Արդեն իսկ տեղահանվածներն այն եղեռն են անվանում` վկայակոչելով օսեթների դեմ կիրառված վայրագությունները, ավերածություններն ու անմեղ զոհերը: «Հաղթական փոքրիկ պատերազմ» ծածկագիրը կրող ռազմական այս բախումի կազմակերպիչներն անգամ արդեն չեն կարող կանխորոշել դրա տևողությունն ու ելքը: