Պեկինյան հանդիպումներ


Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ներկա է գտնվել 29-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Հայաստանի նախագահը միջոցառմանը մասնակից մյուս երկրների ղեկավարների հետ մասնակցել է ՉԺՀ նախագահի կողմից նրանց պատվին կազմակերպված ընդունե լությանը: Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 11-ին Պեկինում Հայաստանի դեսպանատանը մասնակցել է «Հայաստանի օր» միջոցառման շրջանակում կազմակերպված ընդունելությանը: