Փորձում են կանխել


«Ուրվականների անտառ» պայմանական անունը կրող միջազգային գործառնության ընթացքում Ավստրիայի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել երկրում մանկական պոռնոգրաֆիա արտադրողներին: Անցյալ շաբաթ Վիենայում և Կառինտիյա ու Ֆորարլբերգ տարածաշրջաններում ձերբակալվել են 3 տղամարդ: Պոռնոգրաֆիկ բնույթի տեսահոլովակների միջոցով կասկածյալները ազդել են իրենց մերձավոր շրջապատի 8-12 տարեկան երեխաների վրա: Ավստրիական օրենսդրությամբ` նրանց սպառնում է մինչ 10 տարի ազատազրկում: