Նախատատիդ համար չարժե ամաչել


Թիվ 1 տիտղոսը համակ ուշադրության կենտրոնում հայտնվել է նշանակում: Դե, իսկ բոլորը չէ, որ բավարարվում են սոսկ այդ տիտղոսակրի էությունը, պահվածքն ու վարկանիշը քննարկելով: Միացյալ Նահանգների 1-ին տիկնոջ նախա-նախատատերի ճակատագիրն, օրինակ, նույնպես հետաքրքրել է լրագրողներին (կամ` նրանց «գործ տվողներին»): Վերջերս The New York Times-ում տպագրված մի լրատվությունը, օրինակ, Միշել Օբամայի նախնիների մասին էր: Լրագրողներն «հայտնաբերել» էին, որ սևամորթ Առաջին տիկնոջ անցյալը հար և նման է եղել աֆրիկական ծագմամբ մյուս բոլոր ամերիկացիների անցյալին: 1850 թ. նրա նախատատը` փաստաթղթերով` «նեգրուհի Մելվինան», 475 դոլարով ստրկության է վաճառվել: 15 տարեկանում մեծահասակ սպիտակամորթից նա որդի է ծնել` Դոլֆուս Շիլդսին, ում հանդեպ նախախնամությունը բարեհաճ է գտնվել: Մուլատ Դոլֆուսը դարձել է Ալաբամա նահանգի շինարարական կազմակերպություններից մեկի տերը և ապրել 91 տարի: