Ալկոհոլը` հատուկ ժամերի


Չէ, ուրիշ է ոգելիցի հանդեպ ռուսների թուլությունը: Նույնիսկ անկախ Ռուսաստանում ստիպված են միջոցներ ձեռնարկել: ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունն առաջարկել է օրենսդրորեն ժամանակավոր սահմանափակել ալկոհոլային արտադրանքի վաճառքը: Առաջարկի հեղինակները գտնում են, որ ժամանակավրեպ է ոգելիցների 24-ժամյա վաճառքը: Թե հատկապես օրվա ո՞ր ժամերին պետք է արգելվի սպիրտային խմիչքների վաճառքը` նրանք դեռ չեն հստակեցնում, բայց ասում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Հաստա°տ, ավելի լայն շրջանակների համար անհաճո նորամուծություն կլինի կրպակներում ու մանրածախ շուկաներում գարեջրի վաճառքի արգելանքը: