Արմինե Մացակյանի երկրորդ «ՄԱՐԻԱՆ»


Տարազգի ութ արտիստուհիների մենաներկայացումներից կիևյան «Մարիա» միջազգային VI թատերափառատոնի (23-28 սեպտեմբերի, 2009 թ.) պրոֆեսիոնալ հանդիսատեսը առանձնացրեց Արմինե Մացակյանի «Լեդի Մակբեթը»£ Շեքսպիրի հանրահայտ ողբերգության քվինտ-էսենցիան, նախապես կառուցիկ ամբողջականության հասցվելով բեմադրության բոլոր անհրաժեշտ բաղկացուցիչների հեղինակ Թեմուր Աճինյանի կողմից, անուղղելի թատերաֆանատ Արմինե Մացակյանի կատարողական ներքին կրակով միանգամայն հասկանալի էր դարձել այլալեզու կամերային փոքրիկ հանդիսասրահին, անսպասելիորեն փոթորկել ներաշխարհը շեքսպիրյան կրքերով£ Ուկրաինայի Իվան Ֆրանկոյի անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Բոգդան Ստուպկան, անկարող զսպելու ներկայացման անմիջական տպավորության հուզառատ զգացողությունները, մեն¬մի արտահայտությամբ խտացրել էր «Մարիա»¬ի մեկտեղած մեծանուն թատերագործիչների հիացմունքը. «Ունենար մեր փառատոնը գլխավոր մրցանակ, դրան անվերապահորեն կարժանանար հիասքանչ արտիստուհի Արմինե Մացակյանը»£ Փառատոնի նախագահ, Ուկրաինայի ժողովրդական դերասանուհի Լարիսա Կադիրովան, ում վանաձորցի արտիստուհու «Ինձնից մինչև ես» թատերախիզախումը ակնածանք էր ներշնչել տարիներ առաջ, խաղարկվելով «Արմմոնո»¬ի շրջանակներում, անկեղծորեն խոստովանում է. «Հրավիրելով Արմինե Մացակյանին մասնակցելու չորրորդ «Մարիա»¬ին իր առաջին մենաներկայացմամբ` ես նպատակ էի հետապնդում վարակել մեր թատերասերներին Թատրոնի նրա անպարփակ սիրով£ «Լեդի Մակբեթ»¬ով Արմինեն գերազանցեց իր արտիստական ներուժի մասին իմ ունեցած նախկին պատկերացումները` պայմանավորված անձնական ինչ¬ինչ հանգամանքներով, որոնք մոռացության տրվեցին այս ներկայացման 35 րոպեների ընթացքում£ Իր ներսում ապրող կրքերի հրաբուխում շնորհալի դերասանուհին այնպես էր թրծել Լեդիի մարդկային նկարագիրը, որ նորովի բացահայտվել էր ոչ միայն Մակբեթի կերպարը, այլև շեքսպիրյան ողբերգության մերօրյա հրատապությունը£ Թեմուր Աճինյանի կայացնող համաստեղծագործությամբ լիարժեքության հասած այս նոր թատերախաղով Արմինե Մացակյանը վերստին հավաստեց հայկական դարավոր շեքսպիրիանայի ուրույն գրավչությունը»£ Տեսած լինելով Աճինյան-Մացակյան թատերադաշինքով ծնված «Լեդի Մակբեթ»¬ի առաջնախաղը Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում, զգալիորեն խմբագրված նոր տարբերակը` ՀԹԳՄ թատերասրահում, նախորդ Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում, ամենևին չափազանցված չեմ գտնում կրկնակի «Արտավազդ»-ակիր թատերաընտա նիքի կողմից մշտապես խնամքով «սրբագրվող» մենաներկայացմանը օտար թատերագործիչների կողմից տրված բարձր գնահատականները£ Ըստ Թեմուր Աճինյանի առաջին բեմադրամտահղացման, «Լեդի Մակբեթ» մենաներկայացման արյունալի իրադարձությունները փառասիրությունից կուրացած Լեդիի հիվանդագին երևակայության յուրատիպ պոռթկումներն են£ Գլխավոր հերոսներին խորհրդանշող սրերի հետ իրարահաջորդ անսովոր զուգախաղում Մացակյան-Լեդի Մակբեթը, երկդիմակ չար կախարդուհու նման պտտվելով գերնպատակի` գահաթոռի շուրջ, սրընթաց կորցնում է մարդկային կերպարանքը£ Անպետք իրի է վերածվում արքայական գահը, որի վրա հավանական ու անհավանական բոլոր մրցակիցների կյանքի գնով, Լեդի-Մացակյանի մոլեգին հրահրմամբ բազմեցվում է հոգեկան հավասարակշռությունը արյան գետերում կորցրած Մակբեթը£ Հրեշավոր կերպարանափոխություն ապրած Լեդին ևս անզոր է այլևս դիմագրավելու սեփական խոշտանգված հոգու կործանարար ուժին£ Պլաստիկ լուծումների կատարելագործմամբ, խոսքի հնչերանգների նրբին վերափոխումներով` կիևյան փառատոնի բանիմաց հանդիսատեսի համար հակիրճ պատկերավորությամբ կենդանանում է Լեդի Մակբեթի անպտուղ գեղեցկության ողջ եղկելի ներքին բովանդակությունը£ Շեքսպիրյան ոգուն հարազատությամբ Արմինե Մացակյանի «Լեդի Մակբեթ» մենաներկայացումը դառնում է վեցերորդ «Մարիա»¬ի 2 հայտնություններից մեկը` ճապոնուհի Խոտակա Խագիվարայի երաժշտականացված «Կենսական երեք պատումներ»¬ի հետ միասին£ «Ժամանակի և իմ մասին»