ԲԱՆԱԿԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է


Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Վ. ՀԱԿՈԲՅԱՆԸ վստահ է` հայ երիտասարդն իր հայրենիքի պաշտպանն է, մշակույթի կրողը, մեր պատմության կերտողը: Կյանքը մարտադաշտ է, երիտասարդները` մշակութասեր զինվորներ, նրանք հաղթանակի դափնիներով են քայլերգելու: - Պաշտպանության նախարարությունը խոր արմատներ չունի, բայց ուրույն կենսագրություն է թողել: Բանակն այնքան երիտասարդ է, որ ինչպես ասում են` ընտրելու իրավունք էլ չունի` դեռ 18-ը չի բոլորել, բայց մեզ հետ հաշվի են նստում: Եվ կարճ ժամանակահատվածում կառուցել այդ ամենը, շատ դժվար է: Բանակն ունի իր խնդիրները, որոնք լուծման ճանապարհին են: Որքան դժվար է երեխա դաստիարակելը, նույնքան դյուրին չէ բանակի կայունացման ճանապարհը. զուգահեռումը տեղին է, կարծում եմ, մանավանդ գործ ունենք մեծ մեխանիզմի հետ: Հրամանատարական կազմն ամեն հնարավորի ու անհնարի պիտի պատրաստ լինի: Մեր զինվորներն ամեն առավոտ, ամեն ստուգայցերի, դասընթացների ժամանակ անընդհատ զգուշացվում են, ցուցումներ են ստանում: Զորամասում ամեն մանրուք հաշվի է առնվում: Անշուշտ, առկա են տարաբնույթ կարծիքներ: Հասարակությունը գոնե պետք է հաշվի առնի, թե որքան շատ են առկա խնդիրները և փորձի վերլուծել ու զուգահեռել նախորդ տարիներն ու այժմյան վիճակը: Իսկ այդ ամենին համակողմանի ուշադրություն է բևեռել վերադաս մարմինը: Ավելին, քանի որ նրանք անձամբ զորամասի խնդիրներին ծանոթանալու հնարավորությունն ունեն, կարող են նաև նպաստել դրանց լուծմանը: Ամեն մեկը թող իրեն հարց տա` ինչ եմ արել բանակի համար: Այսօր բանակն իր վրա լուրջ խնդիր է դրել. մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությունն իր վրա է վերցրել: Մի՞թե հեշտ է մարտավարամասնագիտական խնդիրներին զուգահեռել դպրոցական-այցելուների հետ տարվող աշխատանքը: Պարզապես ՊՆ-ն փորձում է աջակցել կրթության ոլորտին, օգնել հասարակությանը, հեշտացնել հենց իր գործը: Այո, հեշտ չէ… Ինձ հետ կհամաձայնեք, որ երկու տարին բավական չէ` անձին դաստիարակելու համար: Այդ պատճառով մեր ուշադրությունը բևեռել ենք դպրոցի, իսկ շուտով երևի մանկապարտեզի վրա: Հեշտ չէ նաև գործ ունենալ տարաբնույթ խառնվածքի տեր մարդկանց հետ և ակնկալել ¥անգամ ստիպել¤, որ կարճ ժամանակամիջոցում նրանք դառնան պատրաստակամ զինվորներ: Ինչևէ, փորձում ենք, ջանում ենք, և կարծում եմ` լայն ու համակողմանի աշխատանքի արդյունքում դրական լուրջ տեղաշարժ կտեսնենք: Մեր լրատվամիջոցները մեծ դեր ունեն… Փշրել, ջարդելը միշտ հեշտ է: Կարծում եմ` բանակի նկատմամբ պետք է զգույշ լինեն: Բանակը պետության հիմքն է: - Իսկ հիմքը կայուն է, երբ հասարակության կարծիքն է առողջ: Հիմքի կայունությանը նպաստող գործոններից է նաև ֆիզիկապես առողջ, հոգեպես ուժեղ զինվոր ունենալը: - Անշուշտ, երևույթը սոցիալական խնդիր է: Գաղտնիք չէ, որ դեռևս անկայուն է վիճակը, կարգավորման համար լուրջ քայլեր ձեռնարկվում են: Այսօր 90-ականների սերունդն է ոտք դնում զորամաս: Պետք է հաշվի առնենք, որ սահմանամերձ բնակավայրերում այդ ժամանակ ապրում էին խոնավ նկուղներում, երկրում նյութական ու հոգեկան ծանր պայմաններն էին թելադրում: Այսօր զինակոչիկների բուժզննման հարցը լուրջ է դրված: - Կարո՞ղ ենք ասել, որ այս առումով հասարակության վստահությունը լիովին ձեռք եք բերել: - Միանշանակ չենք կարող ասել, բայց գործընթացը դրական միտվածություն ունի ու արդյունավետ է: Իվերջո շահում ենք բոլորս: Սակայն թերություններից ձերբազատված չենք, իսկ ո՞ր բնագավառն է անթերի: Երևի բանակն այն եզակիներից է, որ լուրջ ուշադրություն է դարձնում թերություններին: Զինվորը մեր ուշադրության կենտրոնում է: Նրանց ենթագիտակցության մեջ արդեն արմատանում է զորամասային կարգուկանոնը, և զորացրվելուց հետո անգամ նրանք ապրում են բանակի ռիթմին համահունչ: Դուք էլ կարող եք արձանագրել, որ դրական տեղաշարժը զգալի է: Յուրաքանչյուր տարի սահմանամերձ զորամասերի զինծառայողների ծնողներին անվճար փոխադրամիջոց է տրամադրվում` իրենց զավակներին այցելելու-տեսակցելու: Շարունակական բնույթ են կրում հասարակական կազմակերպությունների այցելությունները զորամասեր: Սահմանամերձ զորամասերը և այդ զորամասերի բուժկետերը գտնվում են ԶՈՒ ուշադրության կենտրոնում, համալրված են և'° որակյալ մասնագետներով, և° բարձրորակ սարքավորումներով: Պատահարների, հանցագործությունների կանխարգելման համար զորամասերում հոգեբանի ¥նաև սոցիոլոգի¤ անհրաժեշտություն առաջացավ ¥ոչ բոլոր զորամասերում, բայց մեծ միավորումներում պարտադիր է¤` կոնֆլիկտային օջախները բացահայտելու, կանխարգելելու համար: Այսօր հանրապետությունում հոգեբան-մասնագետներ ունենալու խնդիր կա: Սխալ բացահայտումները մի ողջ խմբի համար ճակատագրական կդառնան, և այն, ինչ չի կարողանում անել զենքը, կանի հոգեբանական լարվածություն-ազդեցությունը: Գոյություն ունի հոգեբանական պատերազմ ¥հիշենք Չինգիզ Խանի պատմությունը¤: Կան մի շարք նախապայմաններ` զինվորի վրա հոգեբանական ճիշտ ազդեցություն ունենալու համար: Երբեք նորավարտ սպան զորամասի համար չի կարող ցուցաբերել մասնագիտական այնպիսի հմտություն, որ բանակին է անհրաժեշտ, այսինքն` կադրային ճիշտ քաղաքականություն դրսևորենք` ի շահ զորամասին: Մի ժամանակ զորամասի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներին ուշ էին զորացրում, որովհետև նրանց փորձն անհրաժեշտ էր բանակին: Փորձի փոխանակման գործընթացը նպաստում է բանակի ¥և առհասարակ մյուս ոլորտների¤ կայունացմանը: Անդրադառնանք միջոցառումներին. մերը սպասարկող զորամաս է: Նախարարության կողմից նախատեսված ծրագրի համաձայն, կազմակերպվում են միջոցառումներ` պաշտոնական հանդիպումների ժամանակ կամ այցելություններ այլ զորամասեր: Ակտիվ համագործակցում ենք և° հասարակության, և° զորամասերի հետ: Տոնական հանդիսութ յունների, պաշտոնական հանդիպումների, ներզորամասային միջոցառումների ակտիվ մասնակից է մեր զորամասը: Կարող եք զրուցել մեր զինծառայողների հետ և ինքներդ կհամոզվեք… Զրուցեցինք ժամկետային զինծառայողներ Հրաչյա ՇԱԳՈՅԱՆԻ և Ռոբերտ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ: Հրաչյա Շագոյանը սովորել է Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանում, պարել «Բարեկամություն» անսամբլում: Ծնողները մանկավարժներ են: Մանկուց սիրել է երաժշտութ յուն: Առանց որի չի պատկերացնում իր կյանքը: Մշակութային կյանքին հաղորդ երիտասարդը փորձում է զուգահեռել իր ու իր շրջապատի նախասիրություն-ցանկությունները: Ի՞նչն է այսօր բացակայում հոգևոր-մշակութայինը կերտելիս: Չուշացավ նրանց պարզ ձևակերպումը` ձգտումը, ապա թե` - Այսօրվա երիտասարդության համար կարծես ամոթ է պարարվեստով զբաղվելը: - Իսկ չե՞ք կարծում, որ այդ ամենի վերջը շուտով կգա: - Ցավոք, այսօր ցանկացած խմբերում աղջիկներն ավելի շատ են, քան տղաները: Վերջիններիս նախասիրություններն այլ են. շատերին մշակութային կյանքը «չի բավարարում»: Ինչ վերաբերում է ծառայությանը, հայ զինվորի համար կարևոր է հայ մնալը. սեփական պատմությունն արժանապատվորեն կերտենք: Ռոբերտ Գրիգորյանը ծնվել է Երևանում, վեց տարեկանից պարում է, 2002-ից արդեն պրոֆեսիոնալ պարող է: Հեռակայել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, ավարտել «Պարի պետական» ստուդիան, որից հետո աշխատանքի անցել ստուդիայում: - Ինձ համար ուրիշ ապրելաձև չի կարող լինել, մայրս բժիշկ է: Երեխան դաստիարակվում է ընտանիքում, որքան ամուր է ընտանիքը, այնքան ամուր է պետությունը, բանակը: Հայ տղան իրավունք չունի խուսափել ծառայությունից: Մինչև զորակոչվելը շատ ենք լսել կարծիքներ, որ ակամա մեր մեջ էլ էր կասկածներ առաջանում: Բայց հիմա վստահաբար ասում ենք` Հայոց բանակը հզոր է, մեզ հետ հաշվի են նստում, հայ ընտանիքի զավակը պիտի° ծառայի: Այստեղ համարյա բոլորս մշակույթի մի մասնիկն ենք ¥թույլ տվեք այդպես արտահայտվել¤, հեշտ ենք միմյանց հետ լեզու գտնում, իսկ զորամասում դա կարևոր է: Զորամասում «Սարդարապատ» պարի և «Զորական» երգի համույթների առավելապես մշակութային կյանքին հաղորդ զինվորներ են, իսկ մշակույթի լեզուն հոգեհարազատ է մեզ:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ