«...Մենք կաշկանդվելու ոչինչ չունենք»


Վերջին շրջանում հասարակական-քաղաքական լայն շրջանակներում քննարկվող թիվ 1 խնդիրը հայ¬թուրքական հարաբերությունների հաստատումն է` գործող սահմանների ճանաչմամբ, ինչն էլ թեր ու դեմ տարակարծությունների առիթ է դարձել£ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից ստորագրված կարևորագույն այդ փաստաթուղթը շուտով կներկայացվի Ազգային ժողով£ Ի՞նչ կերպ կքվերարկեն խորհրդարանականները. հարցի պատասխանը փորձեցինք ճշտել ներկայացվելիք փաստաթղթի հանդեպ տարբեր հայեցակետեր ունեցող պատգամավորներից. Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԲՀԿ խմբակցության անդամ - ԲՀԿ խմբակցությունը կողմ է բացառապես առանց նախապայմանների փաստաթղթի վավերացմանը£ Եվ եթե այլ իրադարձություններ չլինեն, կարծում եմ` մեր դիրքորոշումը կլինի դրական£ Սպասենք` մինչև փաստաթուղթը ներկայացվի խորհրդարան£ Ինչ վերաբերում է մտահոգություններին, ապա ցանկացած գերխնդիր չի կարող մտահոգության տեղիք չտալ£ Մեր երկրի Նախագահը ևս բազմիցս նշել է, որ կայուն, խաղաղ տարածաշրջան ունենալու համար անհրաժեշտ է ճիշտ քաղաքական որոշում ընդունել£ - Կարեն ԱՎԱԳՅԱՆ. ՀՀԿ խմբակցության անդամ - Մենք բազմիցս ենք խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված արձանագրությունների մասին, սակայն միանշանակ պետք է փաստեմ, որ դրանք ոչ մի առնչություն չունեն մեր անհանգստությունների և մտավախությունների հետ£ Այն, ինչի մասին մտահոգվում են մեր շատ հայրենակիցներ (նախապայմաններ, պայմաններ և այլ ձևակերպումներ) իրականում գոյություն չունեն, որովհետև այդ փաստաթղթով ընդամենը վավերացվում է հայ¬թուրքական հարաբերությունների անհրաժեշ տությունը և ազդարարվում է այդ հարաբերությունների սկիզբը£ Մեր կոալիցիոն գործընկերները ևս փաստում են, որ այս փաստաթուղթը որևէ առնչություն չունի Ղարաբաղի հիմնախնդրի, ցեղասպանության և որևէ այլ նախապայմանի հետ£ Բոլոր հիմնախնդիրները լուծվելու են տարբեր գործընթացների միջոցով£ Ընդհակառակը` այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս Թուրքիայի հետ երկխոսության, որի հիմնական թեման լինելու է Հայոց ցեղասպանությունը և դրա դիմաց փոխհատուցման խնդիրները£ Ի վերջո, այս փաստաթուղթը հնարավորություն կընձեռի, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը£ Կրկնում եմ` սա սկիզբն է, իսկ մտահոգություն, առանց այդ փաստաթղթի էլ կար, որովհետև մենք գործ ունենք մի պետության հետ, որն իրականացրել է հայերի Եղեռն և որի հետ գրեթե մեկ դար սառեցված են դիվանագիտական բոլոր հարաբերությունները£ Եթե փաստաթուղթը ներկայացվի Ազգային ժողով, ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու, որովհետև դա մեր երկրի Նախագահի արտաքին քաղաքականությունն է, մեր կուսակցության ու նրա ղեկավարի քաղաքականությունը. մեր տեսակետը միասնական է£ Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՀՅԴ խմբակցության ղեկավար - Մեր կուսակցությունն այդ փաստաթղթի հետ կապված պետք է քննարկի հնարավոր բոլոր սցենարները£ Կարծում եմ` այդ փաստաթուղթը պետք է փոփոխվի և այդ ձևով չվավերացվի£ Մեր նպատակին հասնելու համար մենք կիրառելու ենք տարբեր միջոցներ£ Իսկ եթե դրա համար անհրաժեշտ լինի Նախագահի հրաժարականը, մենք հետ չենք կանգնի մեր ընտրած ուղուց£ Արտաքին գործերի նախարարը հայտարարում է, թե սա երկխոսության սկիզբն է, իսկ ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը երկխոսության ավարտն է, որովհետև Թուրքիան այս փաստաթղթով ստացավ այն ամենը, ինչ ուզում էր£ Պարզ օրինակ բերեմ` ցեղասպանության և սահմանների ճանաչման խնդիրը անտեսելով, մեր Նախագահը խոսում է ցեղասպանության հետևանքների վերացման մասին£ Հարց է ծագում, իսկ որո՞նք են այդ խնդիրները£ Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացման հնարավոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժեք վերաբերմունքին կարժանանա: Այս արձանագրություններով Հայաստանը միակողմանիորեն չի ստանձնում որևէ պարտավորություն, չի կատարում որևէ հաստատում: Հայաստանը ստորագրում է այս արձանագրությունները երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու հիմքեր ստեղծելու նպատակով: Ուստի, եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավերացնի այս արձանագրությունները և դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձից