Կանխագուշակում է համակարգիչը 


Խելացի այս սարքերը դեռ շատ են զարմացնելու իրենց բազմունակությամբ: Ահավասիկ այս մեկն էլ սովորել է կանխագուշակել հիվանդների մահվան օրը:

Բոստոնի Beth IsrΖel DeΖconess MedicΖl Center բժշկական կենտրոնի գերհամակարգիչը (այդպես էլ կոչել են նրան` սուպերկոմպյուտեր) սովորել է կանխասել հիվանդների մահվան ամսաթիվը: Այն էլ` 96 տոկոս հավանականությամբ: Վերջին 30 տարվա ընթացքում կենտրոնում կուտակված ավելի քան 250 հազար մարդկանց հիվանդութ յունների պատմությունները մուտքագրվել են համակարգչի հիշողության մեջ, և սարքը գուշակում է հենց այդ տվյալներից ելնելով:

Ծրագիրը մշակողներից մեկի` Սթիվ Հոոնգի հավաստմամբ, եթե անձը դիմում է իրենց կենտրոն, ապա համակարգիչը վայրկյանների ընթացքում նրա առողջական վիճակի մասին տեղեկատվությունը ամբողջացնում է նախկինում և այդ պահին նրա հանձնած անալիզների, բուժզննումների արդյունքները: Ապա ստացվող պատկերը համեմատելով ուրիշ հիվանդների նմանատիպ տվյալների հետ` սարքը ախտորոշում է հիվանդությունը: Ավելին, այն կարող է նաև հուշել, թե առաջիկայում ինչ հիվանդութ յուններ կարող է ձեռք բերել տվյալ անձը:

Դե, այսքան իմաստուն մեկի համար դժվա՞ր է մոտալուտ մահն էլ կանխատեսել: Ու եթե հանկարծ գերհամակարգիչն այցելուին ասում է, թե նա մեռնելու է, ուրեմն այդ հիվանդն իսկապես վախճանվում է 30 օրվա ընթացքում (տեղեկացրել է BBC-ն):